• Armenianeconomy.com

Աշոտ Մարտիրոսյան. ՀՀ էներգետիկ անվտանգությունն առանց նոր ատոմակայանի անհնար է

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ ՄարտիրոսյանՑանկացած ատոմակայան բարձր վտանգի ռիսկ է, նույնիսկ ամենաարդիականը, գտնում է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: «Գործող էներգաբլոկը միայն հին լինելու պատճառով կանգնեցնելու պահանջները հիմնավորված չեն»,-ասաց նա նոյեմբերի 2-ին լրագրողներին՝ մեկնաբանելով Հայաստանի որոշ հարևան երկրների, մասնավորապես, Ադրբեջանի պահանջները ՀԱԷԿ-ի աշխատանքը դադարեցնելու մասին:

Աշոտ Մարտիրոսյանն առաջարկել է «չկամեցողներին» գեթ մեկ փաստարկ ներկայացնել այն բանի, որ ՀԱԷԿ-ը չի համապատասխանում անվտանգության որևէ չափանիշի: «Բոլոր այդ հայտարարությունները քաղաքական բնույթ են կրում, դրանց համար տեխնիկական ոչ մի հիմնավորում չկա»,-ասել է նա:

Նա նշել է, որ ՀԱԷԿ անվտանգությունը համադրելի է նույնատիպ ատոմակայնների հետ, որոնք գործում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Ֆինլանդիայում, Չեխիայում ու Սլովակիայում:

Նա նաև մեկնաբանել է Ադրբեջանի պահվածքը Հայաստանի հետ հնարավոր պատերազմի դեպքում: «Ես գիտեմ, թե ինչ է մտածում Ադրբեջանը, սակայն եթե նրանք լուրջ մարդիկ են, չպետք է մտածեն դրա մասին, եթե արկածախնդիրներ են՝ դրա համար պետք է հատեն Հայաստանի օդային տարածքը և կհանդիպեն համապատասխան դիմադրության»,-ասել է նա:

Նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը Հայաստանի գերակայությունների թվում է: Ըստ Աշոտ Մարտիրոսյանի, այժմ նորմատիվ բազայի ստեղծման աշխատանք է տարվում, որը պետք է ապահովի էներգաբլոկի անվտանգությունը, ՄԱԳԱՏԷ-ի ու ԱՄՆ փորձագետների ու գործընկերների հետ համատեղ: «Ըստ ատոմային էներգետիկայի զարգացման հայեցակարգի, ՀՀ էներգետիկ անվտանգությունն առանց նոր ատոմակայանի անհնար է»,-ասել է նա:

Աշոտ Մարտիրոսյանը չի հրապարակել նոր էներգաբլոկի կառուցման մեկնարկային ժամկետներն ու ֆինանսավորման աղբյուրները՝ հայտնելով միայն, որ արդեն ընտրված է հարթակը, որն արժանացել է միջազգային փորձագետների հավանության:

Աղբյուրը՝ www.panarmenian.net

Լուսանկարը՝ www.panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն