• Armenianeconomy.com

ՔԱԳՎ պետ. Pegasus Airlines թուրքական լոուքոսթերի մուտքը հայկական շուկա հետաձգվում է անորոշ ժամկետով

Pegasus Airlines թուրքական լոուքոսթերի մուտքը հայկական շուկա հետաձգվում է, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Սերգեյ Ավետիսյանը։

«Երեկ մենք նամակ ստացանք Pegasus Airlines ընկերությունից այն մասին, որ տեխնիկական խնդիրների պատճառով ավիաընկերության մուտքը մեր շուկա դեռ հետաձգվում է անորոշ ժամկետով», – հայտարարեց Ավետիսյանը։

Նա ավելացրեց, որ հայկական շուկա մուտք գործելու նախաձեռնության գաղափարը պատկանում էր Pegasus Airlines ավիաընկերությանը, ինչը Հայաստանն իր կողմից ողջունել է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 1-ից Pegasus Airlines ավիաընկերությունը կմեկնարկի Ստամբուլից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան չվերթերի իրականացումը: Նախատեսվում էր, որ չվերթերը կիրականացվեն շաբաթը երեք անգամ` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ:

Pegasus Airlines-ը թուրքական բյուջետային ավիաընկերություն է` տեղակայված Ստամբուլում: Այն առավել ակտիվ լոուքոստերներից է, որը կանոնավոր և չարտերային միջազգային չվերթեր է իրականցնում Թուրքիայում և գրեթե դեպի բոլոր եվրոպական երկրներ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

ՀԱԳՄ լուրեր
• Մեր երկրի կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները • Հայտարարություն․ «Ագրոտեխնիկա» ծրագրի մրցույթ՝ ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի բնակավայրերում գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման համար• Դատավարական օրենսգրքերում առաջարկվող փոփոխություններն արժանացան հանձնաժողովի հավանությանը• ԴԱՍԸՆԹԱՑ` ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• Դրական եզրակացություն՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին• Լրացում՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում• Զբոսաշրջիկները վերադառնում են. տուրիստական ընկերությունները ՀՀ-ում այդ ոլորտում առաջընթաց են նկատում• «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տրվեց Էկոտուրիզմի նոր ծրագրի մեկնարկը՝ զբոսաշրջային հատուկ երթուղիներով• Կանխատեսելի հարկային միջավայր՝ կառուցապատողների համար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն