• Armenianeconomy.com

«Պոբեդան» սկսում է Մոսկվա–Գյումրի ավիատոմսերի վաճառքը

«Պոբեդա» լոուքոսթերը սկսում է Մոսկվա–Գյումրի ավիատոմսերի վաճառքը, լրագրողներին տեղեկացրել է լոուքոսթերի գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը։

«Վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 21–ից, իսկ 2016 թ.–ի դեկտեմբերի 15–ից ընկերություն կսկսի իրականացնել կանոնավոր թռիչքներ շաբաթական երեք օր` երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի։ Մեր ուղևորների համար կկազմակերպենք հատուկ և հարմարավետ տեղափոխում Գյումրու օդանավակայանից Երևան` Fly&Bus ծառայության շրջանակում», – նշել է Կալմիկովը, հաղորդում է Ինտերֆաքս–տուրիզմը։

Ավիաընկերության մամուլի ծառայությունից ավելացրել են, որ նշված ուղղության համար կան սահմանափակ քանակությամբ տոմսեր նվազագույն սակագնով` 999 ռուբլի կամ 16 դոլար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) «Պոբեդային» թույլատրել է չվերթեր իրականացնել դեպի Գյումրի։

«Պոբեդան» հոկտեմբերի վերջին Ռոսավիացիայից թույլտվություն էր ստացել ուղիղ չվերթեր իրականացնել Մոսկվա–Գյումրի ուղղությամբ։ Միաժամանակ ավելի վաղ ընկերությունը նախատեսում էր Մոսկվայից թռիչքներ իրականացնել նաև Երևան` տարանցում կատարելով Դոնի Ռոստովում։ «Պոբեդան» այս ուղղությամբ թռիչքներ կատարելու թույլտվություն էր ստացել դեռ հուլիսին, սակայն թռիչքներն այդպես էլ չէր կատարել։

Նոյեմբերին «Պոբեդայի» աղբյուրը Ինտերֆաքսին տեղեկացրել էր, որ ընկերությունը հրաժարվում է Երևան նախատեսված թռիչքներից «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորների սպասարկման չափազանց բարձր գնի պատճառով (ըստ աղբյուրի` այն կազմում է 50 եվրո մեկ ուղևորի համար)։

Այնուհետև Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Պոբեդայի» չվերթերը նախատեսված չեն եղել «Զվարթնոց» օդանավակայանում, քանի որ այն «նախատեսված չէ բյուջետային ավիաուղիների սպասարկման համար»։

Ինտերֆաքսի աղբյուրի խոսքով, Գյումրու «Շիրակ» օդանավակայանը, ի տարբերություն «Զվարթնոցի», «Պոբեդային» տրամադրել է սպասարկման արտոնյալ պայմաններ։ Ընկերությունից հաստատել են, որ «լոուքոսթերի աշխատանքի պայմանները շատ հարմար են», սակայն չեն հրապարակել սպասարկման արժեքը։

arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանին աջակցել բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունների էկոհամակարգ ստեղծելու հարցում• Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին• Հայաստանն ու Իրանը պլանավորում են օպերատիվ կապ ստեղծել Մեղրիի և Նորդուզ անցակետերի միջև• Հայաստանն ընդգրկվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում• Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Նուր-Սուլթանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ- ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը• Արտաշատ-Մեղրի ճանապարհ, ներդրումային ծրագրեր, նոր չվերթներ․ Իրանի նախարարը ներկայացնում է համատեղ նախագծերը
Տնտեսություն
• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• Աշխատաժողով Ծաղկաձորում• Շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները• Հայաստան–ԵՄ համաձայնագիրը հավանության է արժանացել Եվրախորհրդարանի կոմիտեի կողմից• ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է ապառիկ վարկերի տոկոսադրույքները և բարելավել է վարկերի տրամադրման պայմանները• ՊԵԿ-ի կայքում հասանելի է ներմուծված ապրանքների, այդ թվում ավտոմեքենաների մաքսային արժեքի մասին տեղեկատվությունը• ՍԱՊԾ-ն կանխել է վտանգավոր պաղպաղակի իրացումը• Հայաստանում դեղորայքն ու բուժսպասարկումը, հնարավոր է, էժանանան. Հակոբ Հակոբյան• ՊԵԿ-ը գործարկել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն