• Armenianeconomy.com

ՌԴ տարածաշրջանի զարգացման նախարարի տեղակալ Վերեշչագինը կհամակարգի Հայաստանի հետ համագործակցությունը

ՌԴ տարածաշրջանի զարգացման նախարարի տեղակալ Վերեշչագինը կհամակարգի Հայաստանի հետ համագործակցությունըՌԴ տարածաշրջանային զարգացման նախարարության ղեկավարի տեղակալ Սերգեյ Վերեշչագինը, ով համակարգում է նախարարության գործունեությունը Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգում, կզբաղվի Հայաստանի հետ միջտարածաշրջանային համագործակցության հարցերով, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Այդ հանձնարարությունը Վերեշչագինը ստացել է տարածաշրջանային զարգացման նախարարության ղեկավար Իգոր Սլյունյաևի կողմից' ՀՀ փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ նախարարի հանդիպումից հետո, որտեղ քննարկվել են երկու երկրների միջև միջտարածաշրջանային կապերի և մշակութային փոխանակության զարգացման հարցերը, տեղեկացնում է Տարածաշրջանի նախարարությունը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»' հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»:

«Ռուսաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ղեկավարի (Իգոր Սլյունյաև) հանձնարարությամբ' հայ գործընկերների հետ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի հետագա մշակմամբ կզբաղվի ՌԴ փոխնախարար Սերգեյ Վերեշչագինը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այժմ ՀՀ մարզերի հետ համագործակցում է ՌԴ 83 սուբյեկտներից ավելի քան 50-ը, որոնց շրջանում են' Մոսկովյան շրջանը, Պետերբուրգը, Հյուսիսային Օսեթիան:

«Անհրաժեշտ է Ռուսաստանի տարածքում հայկական ազգային մշակութային ինքնավարությանն առավել լայնորեն ներգրավել երկկողմանի կապերի զարգացման գործում, ինչպես նաև երկու պետությունների տարածքում ներդրումային և տնտեսական խնդիրների լուծմանտ նաև մոբիլիզացնել համաշխարհային մակարդակի ձեռնարկատերերին, Հայաստանից մեկնածներին»,- տարածաշրջանային զարգացման նախարարության ղեկավար Իգոր Սլյունյաևի խոսքը մեջբերվում է հաղորդագրության մեջ, որը հնչել է Գևորգյանի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մեկնարկել է «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2021» մրցույթի հայտագրումը• Տեղի է ունեցել «Հայաստան՝ աջակցություն հակամարտությունից տուժած ընտանիքներին» ծրագրի հանրային քննարկումը• ԵԱՏՄ անդամ երկրներում մեկնարկել է ձեռնարկատիրության աջակցության նոր ծրագիր• Ռուսաստանյան, չինական, արաբական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ի վերականգնվող էներգետիկայի շուկայով• Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և ՀՀ Կառավարության համագործակցության շրջանակում գումար կհատկացվի արցախահայության աջակցության ծրագրերին• Նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը մասնակցել է «Հայաստանում ՏԻՄ-երի ֆիսկալ ինքնավարության և ֆիսկալ կարողությունների բարձրացում» թեմայով տեսակոնֆերանսին• Հայաստանն ու Ղազախստանը կարևորել են Երևան-Նուր-Սուլթան-Երևան ուղիղ ավիաչվերթի վերաբացումը• «Արդյունաբերությունը ԵԱՏՄ տնտեսական համակարգի շարժիչ ուժերից է». Նիկոլ Փաշինյանի ելույթը Կազանում• «Մաջիդ Ալ Ֆութաիմ Գրուպ, Քարֆուր Հայաստանը» կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում․ Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել գլխավոր տնօրեն Վաչե Արսենի հետ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն