• Armenianeconomy.com

Հայ զբոսաշրջիկները չեն վախենում Եգիպտոսում հանգստանալուց. տուրգործակալություններ

27 նոյեմբերի 2015 | Զբոսաշրջություն | Цитата

Հայ զբոսաշրջիկները, չնայած ահաբեկչական սպառնալիքներին, պատրաստ են ուղեգրեր ձեռքբերել դեպի Եգիպտոս։

Դա է պարզել «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` զրուցելով Երևանի մի շարք խոշոր զբոսաշրջային գործակալությունների հետ։ Օպերատորների խոսքով, ուղեգրերը դեպի Եգիպտոս վատ չեն իրացվում, չնայած, որ պոտենցիալ հաճախորդներին նախազգուշացնում են, որ ուղեգրից հրաժարվելու դեպքում դրա արժեքը չի փոխհատուցվում։ Փոխհատուցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Եգիպտոսի օդային տարածքը փակվի թռիչքների համար։ 

Հատկանշական է, որ Հայաստանի ԱԳՆ–ն նոյեմբերի 18–ին կոչ է արել երկրի քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս ուղևորություններից, եթե հատուկ անհրաժեշտություն չկա։ Հայտարարությունն արվել է նրանից հետո, երբ պարզվել է, որ «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus А321–ի կործանման պատճառը ռումբն էր։ 

«Կոգալիմավիա» ավիաընկերության` Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող Airbus А321–ը կործանվել է հոկտեմբերի 31–ին Սինայ թերակղզու հյուսիսում` Էլ Հասնա բնակավայրի մերձակայքում։ Օդանավում գտնվող բոլոր 224 ուղևորները զոհվել են։ Չվերթի ուղևորները ՌԴ, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիներն են։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա գործակալությունների մեծամասնությունը նախընտրում է այդ ուղղությունը չսպասարկել։ 

arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն