• Armenianeconomy.com

ԱՄՆ բիզնես պատվիրակությունը կայցելի ՀՀ էներգետիկայի ոլորտն ուսումնասիրելու համար

15 հուլիսի 2015 | Էներգետիկա, Տնտեսություն | Цитата

Հոկտեմբերի առաջին շաբաթը ԱՄՆ պետքարտուղարի գլոբալ գործընկերության գրասենյակը պատվիրակություն կուղարկի Երեւան՝ ուսումնասիրելու գործընկերության հնարավորությունները, որպեսզի հետազոտի վերականգնվող էներգետիկայի, էներգաարդյունավետության եւ ավելի մեծ էներգետիկ անկախություն ձեռք բերելու ոլորտում ներդրումների հնարավորությունները։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱՄՆ հայ դատի մամուլի ծառայությունից, նման պատվիրակությունները նպաստում են ԱՄՆ մասնավոր սեկտորի եւ թիրախային երկրների միջեւ գործընկերային հարաբերությունների զարգացմանը։

«Մենք ողջունում ենք ամերիկյան բիզնես պատվիրակության այցը Հայաստան եւ ավելի լայն իմաստով գոհ ենք Վաշինգթոնում եւ Երեւանում երկկողմ տնտեսական համագործակցության հետագա աճի ձգտումներից»,- ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Նա նշել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ստորագրվել է առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը, որը Հայ դատի հանձնախմբի վաղեմի առաջնայնությունն էր։ «Մենք տեսնում են, որ Հայաստանի կայուն զարգացման համար ամերիկյան ներդրումներ են կատարվում։ Մենք կշարունակենք աշխատել, որպեսզի նորը կառուցենք նման առաջընթացի հիման վրա եւ նպաստենք առեւտրի ծավալների մեծացման ճանապարհին այնպիսի արգելքների հաղթահարմանը, ինչպիսին կրկնակի հարկումն է, որը սկզբունքային խնդիր է եւ  կարող է լուծվել ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հարկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների միջոցով»,- ասել է նա։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն