• Armenianeconomy.com

ՀԲ-ն մշակել է զեկույց, որտեղ ներկայացված են Հայաստանի զարգացման հիմնական մարտահրավերները

ՀԲ-ն մշակել է զեկույց, որտեղ ներկայացված են Հայաստանի զարգացման հիմնական մարտահրավերներըԿառավարությունում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Համաշխարհային բանկի խմբի կողմից մշակված' «Հայաստան. քաղաքականության վերլուծականներ կառավարության համար» զեկույցին նվիրված քննարկում: Խորհրդակցությանը մասնակցել են Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին, ինչպես նաև Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Գիերմո Տոլոսան և Հայաստանում Միջազգային ֆինանսական կորպորացիայի գրասենյակի ղեկավար Թոմաս Լյուբեքը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Ողջունելով մասնակիցներին' վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև ծավալված համագործակցության վերաբերյալ. «Ծավալուն աշխատանք է կատարվել Համաշխարհային բանկի կողմից: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք ներկայացված քաղաքականության վերլուծությունների փաստաթուղթը և պատրաստ ենք քննարկել այն»:

Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին նշել է, որ առաջարկվող քաղաքականության վերլուծականներում ուրվագծվում են Հայաստանի զարգացման հիմնական մարտահրավերները: Առաջնահերթություններ են համարվում կառավարման նոր համաձայնության մշակումը, տնտեսական աճի նոր ուղու ձևավորումը և արտադրողականության բարձրացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումների իրականացումը:

Քաղաքականության վերլուծականներն ամփոփ ներկայացնելիս Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին ընդգծել է, որ փաստաթղթում արծարծվում է համընդհանուր բարեկեցությանը, կառավարման բարեփոխումներին և աղքատության հաղթահարմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հաջորդիվ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման ռազմավարության առաջնահերթությունները: Ծավալվել է շահագրգիռ քննարկում ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների ու Համաշխարհային բանկի թիմի ներկայացուցիչների մասնակցությամբ' առաջարկվող քաղաքականության վերլուծականների և ակնկալվող արդյունքների վերաբերյալ:

Մասնավորապես, արծարծվել են համընդհանուր բարեկեցության ապահովմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, մարդկային կապիտալին և սոցիալական պաշտպանությանն առնչվող հարցեր:

Աղբյուրը՝ www.panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մեկնարկել է «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2021» մրցույթի հայտագրումը• Տեղի է ունեցել «Հայաստան՝ աջակցություն հակամարտությունից տուժած ընտանիքներին» ծրագրի հանրային քննարկումը• ԵԱՏՄ անդամ երկրներում մեկնարկել է ձեռնարկատիրության աջակցության նոր ծրագիր• Ռուսաստանյան, չինական, արաբական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ի վերականգնվող էներգետիկայի շուկայով• Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և ՀՀ Կառավարության համագործակցության շրջանակում գումար կհատկացվի արցախահայության աջակցության ծրագրերին• Նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը մասնակցել է «Հայաստանում ՏԻՄ-երի ֆիսկալ ինքնավարության և ֆիսկալ կարողությունների բարձրացում» թեմայով տեսակոնֆերանսին• Հայաստանն ու Ղազախստանը կարևորել են Երևան-Նուր-Սուլթան-Երևան ուղիղ ավիաչվերթի վերաբացումը• «Արդյունաբերությունը ԵԱՏՄ տնտեսական համակարգի շարժիչ ուժերից է». Նիկոլ Փաշինյանի ելույթը Կազանում• «Մաջիդ Ալ Ֆութաիմ Գրուպ, Քարֆուր Հայաստանը» կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում․ Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել գլխավոր տնօրեն Վաչե Արսենի հետ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն