• Armenianeconomy.com

«Ինտեր ՌԱՕ». ՀԷՑ-ը վնասներ է կրում սակագնային կարգավորման թերացումների պատճառով

10 հուլիսի 2015 | Էներգետիկա, Տնտեսություն | Цитата

Միայն 2014թ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ վնասը սակագնային կարգավորման թերացումների պատճառով աճել է 8 տոկոսով եւ կազմել 10.7 մլրդ դրամ։ Այս մասին հայտարարել է «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար խորհրդի անդամ,  ռազմավարության եւ ներդրումների բլոկի ղեկավար Իլնար Միրսիյապովը։

«Գործող սակագնային կարգավորումը չի երաշխավորում ՀԷՑ-ի եկամուտները եւ հանգեցնում է քրոնիկ վնասների»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ ՀԷՑ-ի սակագնային շահույթը վերջին հնգամյակում նվազել է ավելի քան 2 անգամ՝ 50 տոկոսից հասնելով 23 տոկոսի։ «Դա նշանակում է, որ սպառողական սակագների բարձրացումից ստացվող լրացուցիչ եկամուտները ստացել են գեներացնող ընկերությունները, այլ ոչ թե ՀԷՑ-ը։ Եվ սակագնի աճի 73 տոկոսը բաժին է հասնում հանրապետության այլ էլեկտրաէներգետիկ ձեռնարկություններին»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը «Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի անդամի խոսքը։

Նա նշել է, որ ՀԷՑ-ն իր  վրա է վերցնում գլխավոր ռիսկերը։ «Հենց ՀԷՑ-ի վրա է արտահայտվում էլեկտրաէներգիայի ոլորտի հաշվեկշռի խախտումը, որի պատճառով ընկերությունը 2012թ.-ից ի վեր անընդհատ վնասներ է կրում։ Արդյունքում ՀԷՑ-ը ստիպված է լինում վարկ վերցնել, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը։ 2015թ. բացասական տենդենցը շարունակվում է»,- ասել է Միրսիյապովը

 

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն