• Armenianeconomy.com

ՀԾԿՀ–ն պատրաստվում է 75 մլն դրամով տուգանել ՀԷՑ–ին

08 հուլիսի 2015 | Էներգետիկա, Տնտեսություն | Цитата

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է 75 մլն դրամով տուգանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ին, նշվում է ՀԾԿՀ–ի կայքում։ Հանձնաժողովը պատրաստվում է համապատասխան որոշումը հրապարակել հուլիսի 8–ին կայանալիք հերթական նիստի ժամանակ։  

Հաղորդագրության համաձայն` տուգանքները նախատեսված են ՀԾԿՀ–ի 14 տարբեր որոշումներով, որոնցից 13 որոշումը` 5–ական մլն դրամ և մեկը` 10 մլն դրամ։

ՀԾԿՀ–ի տվյալներով` ՀԷՑ–ը խախտել է էլեկտրական ցանցերի նկատմամբ սպառողների միացման ժամկետները։ Բացի այդ ընկերությունը, որպես փաստարկ ներկայացնելով այն, որ գտնվում է ծանր ֆինանսական դրության մեջ, միացման համար դիմողներից բացի սահմանված վճարից պահանջել է նաև փաստացի ծախսումների գումար` այդ գումարը հետագա 5 տարվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով։ 

Հունիսի կեսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց 16 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, ընդ որում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր հայտում մտադիր էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Այս ամենը հանգեցրեց բողոքի ակցիայի, որը սկսվեց Երևանում հունիսի 19–ին և հունիսի 22–ին վերածվեց քայլերթի դեպի նախագահի նստավայր` Մարշալ Բաղրամյան պողոտա։ 

Հունիսի 27–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված բեռը մինչև ՀԷՑ–ի աուդիտի արդյունքների ստացումը։ 

ՀԷՑ–ի աուդիտի իրականացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման արդյունքում։ 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Ընկերության հիմնական ուղղությունը էլեկտրաէներգիայի բաշխումն է Հայաստանի սպառողներին, այդ թվում` բնակչությանը։

Միաժամանակ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունում ՀԷՑ–ի վնասների պատճառը տեսնում են երկրում գործող կարգավորման համակարգում։

arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն