• Armenianeconomy.com

«Հայաստանի էլեկտրացանցերը» կարող են կրճատել իրենց ծախսերն առնվազն 50%–ով. փորձագետ

08 հուլիսի 2015 | Էներգետիկա, Տնտեսություն | Цитата

«Հայաստանի էլեկտրացանցերը» կարող են կրճատել իրենց ծախսերն առնվազն 50 տոկոսով առանց իրենք իրենց վնաս տալու։ Դա հնարավորություն կընձեռի ոչ միայն ապահովել անհրաժեշտ ներդրումներ, այլ նաև 15 տոկոսով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագները, չորեքշաբթի լրագրողներին ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը։

«Ես ավելի քան 25 տարի խորհրդատվություններ եմ տալիս Հայաստանի տարբեր ընկերությունների մենեջմենթի և ֆինանսական կառավարման ոլորտում, և ելնելով սեփական փորձից` կարող եմ ասել, որ Հայաստանում չկա մի բիզնես, որտեղ դուք չկարողանայիք կրճատել ծախսերը գոնե 30 տոկոսով»,– ասաց նա։ 

Մեսրոպյանը նշեց, որ խնդիր չի տեսնում մենեջմենթի տեսանկյունից, քանի որ «Հայաստանի էլեկտրացանցերի» գերագնահատված ծախսերը որևէ բացատրություն չունեն։ 

Խոսելով «Հայաստանի էլեկտրացանցերի» կայանալիք աուդիտի մասին` փորձագետը նշեց, որ ամեն ինչ կախված է դրա որակից։ «Աուդիտը չպետք է ձևական բնույթ կրի»,– ասաց փորձագետը։ 

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17–ին հայտարարել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, որի համաձայն` օգոստոսի 1–ից սակագինը կթանկանա 6.93 դրամով (մոտ 16,7%–ով) մեկ կՎտ ժամի դիմաց։ Ընդ որում, «Հայաստանի էլեկտրացանցեր» բաշխիչ ընկերությունը ՀԾԿՀ–ի իր հայտում առաջարկում էր բարձրացնել սակագինը 40.8 տոկոսով։ Այդ որոշումը դժգոհություն է առաջացրել հասարակությունում։ Մասնավորապես, հունիսի 19–ին «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին Երևանի Ազատության հրապարակում եռօրյա նստացույցի անցկացման մասին։ Հունիսի 23–ի վաղ առավոտյան ոստիկանները ջրցանների միջոցով ցրեցին խաղաղ ցույցը, որն ուղղվում էր դեպի երկրի նախագահի նստավայր։ Դրա հետևանքով տուժեց 25 մարդ։ 

Հուլիսի 27–ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տնտեսական ոլորտի պատասխանատու անձանց հետո խորհրդակցության ընթացքում հայտարարեց, որ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ողջ բեռը։ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի նախագահի և ՌԴ տրանսպորտի նախարար, հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպումից հետո։

arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն