• Armenianeconomy.com

«Ինտեր ՌԱՕ»-ն ՀՀ կառավարության հետ միասին կընտրի աուդիտ անցկացնող ընկերությունը

07 հուլիսի 2015 | Էներգետիկա, Տնտեսություն | Цитата

«Ինտեր ՌԱՕ»-ն ՀՀ կառավարության հետ միասին տենդերի արդյունքում կընտրի ՀԷՑ-ում աուդիտ անցկացնող ընկերությունը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այժմ տենդեր կհայտարարվի եւ միջազգայնորեն ճանաչված մեծ  քառյակից կընտրվեն ընկերությունները։ Որոշումը կկայացնենք մենք Հայաստանի իշխանությունների հետ միասին։ Նրանք անկախ աուդիտ կանցկացնեն, մենք դա միայն ողջունում ենք»,-ասել է նա։

Կովալչուկի խոսքով՝ աուդիտը կարող է տեւել մոտավորապես 3 ամիս։ Հետագայում ընկերությունը չի  բացառում ակտիվի վաճառքը։ «Մենք պատրաստ ենք վաճառել ցանկացած ակտիվ, եթե լավ գին առաջարկեն։ Ինչպես նաեւ պատրաստ ենք գնել ցանկացած ակտիվ, եթե գինը մեզ ձեռնտու լինի։ Այստեղ ցանկացած տարբերակ հնարավոր է»,- պարզաբանել է նա։

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը նույնպես հույս ունի, որ  ՀՀ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ի սակագների հարցում աուդիտի ավարտին ճիշտ որոշում կկայացնի։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա նշել է, որ աուդիտ անցկացնելը նորմալ երեւույթ է, քանի որ ամեն դեպքում սակագինը կարգավորվում է պետության մակարդակով։

 news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն