• Armenianeconomy.com

Կառավարությունը չի կարող երաշխավորել, որ տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով «Ակցիզային հարկի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծից՝ նշեց, որ օրինագծով խոսքը չի գնում լայն սպառման ապրանքների մասին:

Միայն, ըստ նրա, բարձրանալու են ծխախոտի ու օղու ակցիզային հարկերը, իսկ այդ ապրանքների պահանջարկը մեծ չէ: 

«Ծխախոտը և օղին այն ապրանքները չեն, որոնք պետք է համեմատել գնողունակության հետ»,- ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով սեղմված գազի և բենզինի ակցիզային հարկի բարձրացմանը՝ Վ. Միրումյանն ասաց, որ Հայաստանն աշխարհում առաջին տեղն է գրավում սեղմված գազի սպառման ցուցանիշով: 

«Որևէ տրամաբանություն չկա հարկել վառելիքի մի տեսակ, օրինակ, բենզինը, բայց չհարկել այն վառելիքի տեսակը, որը շուկայում բավական մեծ տեսակարար կշիռ է կազմում: Մանրամասն հաշվարկներ ունենք, և առաջարկվող չափը 8.3 դրամ է մեկ խմ գազի համար, այդ բարձրացումը շուկայում որևէ ցնցում չի կարող առաջացնել և սպառման ծավալների էական կրճատման չի կարող բերել: Սպառման ծավալների հնարավոր կրճատումը կարող է լինել 1.7 տոկոս»,- նշեց նա:

Նրա խոսքերով՝ գազի թանկացումը չի կարող ազդել նաև հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման վրա: «Չի կարող ազդել, քանի որ ոլորտում կա բավարար մրցակցություն, կան 360 ավտոգազալցակայաններ, և դրանց թիվը տարեցտարի աճում է»,- ասաց փոխնախարարը:

Միաժամանակ Վ.Միրումյանը նշեց, թե կառավարությունը չի կարող երաշխավորել, որ տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա: «Ի՞նչ է նշանակում երաշխավորել, մենք ասում ենք՝ հաշվարկները ցույց են տալիս, որ ասել՝ ակցիզային հարկ կիրառեցիք, այդ չափով պետք է գինը թանկանա, դա տեղին չէ: Ինչո՞ւ, որովհետև կարող է և չթանկանալ»,- ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ շուկայում էական ցնցումներ չեն կարող լինել:

Հարցին, թե եթե հասարակական տրանսպորտի ոլորտում գործող կազմակերպություններն ուղեվարձի թանկացման հայտեր ներկայացնեն, կառավարությունը կկարողանա՞ կանխել ուղեվարձի թանկացումը, ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, որ տրանսպորտի թանկացման տեսակետից հարցը քննարկվել է, և գազի մասով հարկի 8.3 դրամ թանկացումը չի կարող հանգեցնել վաճառվող գազի գնի թանկացմանը:

Վ.Միրումյանը նշեց նաև, որ բենզինի մասով էլ տեղի է ունենում ինդեքսավորում, վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում բենզինի գները թանկացել են, բայց ակցիզային հարկը չի բարձրացել:

«Մենք մասնակիորեն փախհատուցում ենք ակցիզային հարկի չափը, որը ժամանակին չենք հավաքագրել: Մենք պատրաստ ենք քննադատություններին դիմակայել՝ հիմանվորված հաշվարկներ ներկայացնելով: Մենք պատրաստ ենք ներկայացնել մեր վերլուծությունները: Իսկ ո՞վ ասաց, որ գազալցակայանների տնտեսվարողներն այդ թանկացումը չեն կարող կատարել իրենց շահույթների հաշվին: Մրցակցությունը պետք է թելադրի, որ չկատարեն»,- ասաց Վ.Միրումյանը:

Հարցին, թե արժե՞ 9 մլրդ դրամ ավելի հավաքագրումներ անելու համար բարձրացնել ակցիզային հարկի դրույքաչափն ու սոցիալական այս լարված իրավիճակում գնաճ թույլ տալ երկրում, ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, թե ինչքան էլ ասեն՝ 9 մլրդն էական չէ, սակայն, ըստ իրենց՝ ցանկացած գումար էական է:

panorama.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

ՀԱԳՄ լուրեր
• ՊԵԿ-Ը հորդորում է ակտիվ մասնակցել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման դասընթացներին• ԱԱճուրդ-վաճառք՝ Արենիի համայնքապետարանում• Հայտարարություն պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի կազմում փորձագետ ներգրավելու նպատակով• Արագածոտնի մարզում կկառուցվի բազմաֆունկցիոնալ լեռնային հանգստավայր. գործադիրը հավանություն է տվել «Մայլեռ» ներդրումային ծրագրին• Հայտարարություն․ ՏՏ ընկերություններին հրավիրում ենք համագործակցության• Առաջին կիսամյակում Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը 15 տոկոսով աճել Է• DRV բիզնես ֆորումին մասնակցելու հրավեր• 8.9 մլրդ դրամ կհատկացվի պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նպատակով• Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Օրենսդրություն
• Կենտրոնական բանկը 0,5 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը• «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծ• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 917 որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• Արագածոտնի մարզում կկառուցվի բազմաֆունկցիոնալ լեռնային հանգստավայր. գործադիրը հավանություն է տվել «Մայլեռ» ներդրումային ծրագրին• 2020թ․ ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք ստացած և ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողները հնարավորություն կունենան վերականգնողական ծառայություններ ստանալ «էկզոսկելետոն» աջակցող միջոցի օգնությամբ• «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ• ԱՊՀ երկրներում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ պետք է ներկայացվեն. ՊԵԿ• ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր• Կեցության ու զբաղվածության հարցերն արցախցիների շրջանում առաջնահերթ են. պետական ծրագրերի մանրամասները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն