• Armenianeconomy.com

Հայաստանի խորհրդարանի խոսնակը ոչ իրատեսական անվանեց էլեկտրաէներգիայի գնի բարձրացման ներկայացված մակարդակը

20 մայիսի 2015 | ՀԱԳՄ լուրեր, Էներգետիկա | Цитата

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը ոչ իրատեսական անվանեց էլեկտրաէներգիայի գնի բարձրացման` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացրած մակարդակը։  

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն մայիսի 8–ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը, ըստ որի` ընկերությունն առաջարկում է սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17,08 դրամով։ Մասնավորապես, առաջարկվում է սպառողներին տրամադրվող էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը (7:00-23:00) 41,85 դրամից բարձրացնել մինչև 58,93 դրամ` 1 կՎտ/ժ–ի դիմաց, իսկ գիշերային սակագինը ( 23:00 – 7:00)` 31,85 դրամից մինչև 48,93 դրամ։ 
  
«17 դրամը ոչ իրատեսական թիվ է, որովհետև եթե նման բարձրացում լինի, էլեկտրաէներգիայի սպառումը զգալիորեն կնվազի, ինչը կբերի ընկերության շահույթի նվազման», - ասաց Սահակյանը լրագրողներին երեքշաբթի խորհրդարանում։  

Նա նշեց, որ, ինչպես Հայաստանի բոլոր քաղաքացիները, դեմ է գների բարձրացմանը, սակայն «յուրաքանչյուր ծառայություն, յուրաքանչյուր ապրանք իր գինն ունի»։ 

«Մյուս կողմից այստեղ կարող են կոռուպցիոն ռիսկեր լինել, հենց դրա համար ԱԺ-ում տեղի կունենա քննարկում, պետք է ստուգել բոլոր փաստերը, և կարծում եմ, որ մենք նման հնարավորություն ունենք»,- նշեց Սահակյանը։  

Նա միաժամանակ հստակեցրեց, որ էլեկտրաէներգիայի գների բարձրացման հարցը Հայաստանի ազգային ժողովում կքննարկվի մայիսի վերջին։ 

arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

ՀԱԳՄ լուրեր
• «Ճանաչիր Հայաստանը». Երևանի սրտում կներկայացվեն մարզերի զբոսաշրջության հնարավորությունները• Հայաստանը կմասնակցի Դուբայում մայիսի 16-ին կայանալիք զբոսաշրջային ցուցահանդեսին• Հայտարարություն• Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծին• 2021 թվականին 3120 անձի տրամադրվել է 6385 աջակցող միջոց. ինչպես և ուր դիմել• Քաղաքացիներն անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկն այսուհետ կարող են վճարել Գույքահարկի միասնական համակարգով• Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ• Կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրեր իրականացնող կազմակերպություններին շահութահարկի եւ եկամտահարկի գծով արտոնություններ կտրվեն• Քննարկվեցին «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն