• Armenianeconomy.com

Վարչապետն այցելել է «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 27-ին այցելել է ապրիլի 26-ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում բացված «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես, որն անցկացվում է արտահանմանն ուղղած արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրերի շրջանակում:
Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, հետաքրքրվել մասնակից ընկերությունների ծրագրերով, արտահանման շուկաներով, առկա խնդիրներով և դրանց լուծման ուղղությամբ հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետն անդրադարձել է տեղական արտադրողներին պետական աջակցության ծրագրերին և նշել, որ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակում աջակցում է և շարունակելու է օժանդակել բոլոր այն նախաձեռնողներին, ովքեր ցանկանում են արտադրել և արտահանել:
«Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը: Ցուցահանդեսին մասնակցում է ՀՀ տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող՝ սննդամթերք, բնական հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ, բնական և հանքային ջրեր, գինի, կոնյակ և գարեջուր, ծխախոտ, թեթև արդյունաբերություն, փայտամշակում, կենցաղային քիմիա, շինանյութ և ապակյա տարաներ, դեղագործություն, ոսկեգործություն, ադամանդագործություն և ժամագործություն, հանքարդյունաբերություն և մետալուրգիա, ճշգրիտ ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն շուրջ 330 ընկերություն: Եռօրյա ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել ՀՀ արդյունաբերության ներուժը, զարգացման հնարավորությունները և աջակցել տեղական ընկերությունների զարգացմանն ու արտահանման խթանմանը:

Աղբյուրը՝ gov.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն