• Armenianeconomy.com

Կրճատվում են մաքսային և հարկային ոլորտները կարգավորող իրավական ակտերը

03 ապրիլի 2015 | Հարկային-մաքսային | Цитата

Կառավարության ընդունած որոշումներից վեցը միտված է մաքսային և հարկային ոլորտները կարգավորող իրավական ակտերի կրճատմանը, պարզեցմանը, մասնավորապես՝ դրանցով սահմանված տնտեսապես անարդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների վերացմանը: Կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման, արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն: Այս նկատառումով ուժը կորցրած են ճանաչվել կամ նոր խմբագրությամբ շարադրվել ամբողջական որոշումներ կամ որոշումների դրույթներ, որոնք ընդգրկում են մաքսային և հարկային, ինչպես նաև հողային հարաբերությունների ոլորտները:Այս առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի ձեռքբերմանը, ինչն այդ համայնքների ուժից վեր է: Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ ֆինանսների և ՀՀ քաղաքաշինության նախարարություններին առաջարկել է քննարկել այդ հարցը և լուծումներ մատնանշել:

Աղբյուրը՝ gov.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն