• Armenianeconomy.com

Ապրիլի 21-23-ը կանցկացվի «Կրթություն և կարիերա EXPO 2015» ցուցահանդեսը

2015թ. ապրիլի 21-23-ը Երևանում՝ «Yerervan EXPO» նոր բացված ցուցասրահում կանցկացվի հերթական տասնհինգերրորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը «Կրթություն և կարիերա EXPO 2015» խորագրով:

«Կրթություն և կարիերա EXPO 2015» ցուցահանդեսը ընդգրկելով կրթության կարևորագույն ոլորտների գործունեութունը, ակնկալվող երեք օրերի ընթացքում բոլոր դիմորդներին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն և ինֆորմացիա: «Կրթություն և կարիերա EXPO 2015» ցուցահանդեսի ջերմ մթնոլորտում Դուք անշուշտ կստանաք կրթության ոլորտներին վերաբերվող բոլոր Ձեզ հուզող հարցերի պատասխանները և լուսաբանումները:

Կարևորելով ցուցահանդեսի նշանակությունը կրթության զարգացման գործընթացում՝ այս տարի ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն մի շարք միջոցառումներ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին:

Ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ Կրթության և գիտության նախարարության պաշտոնական աջակցությամբ:
Ցուցահանդեսի գլխավոր ինֆորմացիոն հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ:

Միջոցառման հիմնախնդիրները և նպատակը.

  • դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության ողջ սպեկտորի վերաբերյալ
  • նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը,
  • տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին,
  • հանդիպումներ կազմակերպել գործազուրկների և իրական գործատուների միջև,
  • ծրագրում ներգրավել պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններ իրենց նոր կրթական ծրագրերով:

Հիմնական թեմատիկ բաժիններն են.

  • բարձրագույն կրթություն - ակադեմիաներ, համալսարաններ, ինստիտուտներ;
  • միջին մասնագիտացված կրթություն – քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ;
  • կադրերի վերապատրաստում, շարունակական կրթություն;
  • օտար լեզուներ, ուսուցումը արտասահմանում, փոխանակման ծրագրեր;
  • աշխատանքի տեղավորում;
  • միջազգային կազմակերպություններ;
  • տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ կրթական համակարգում;
  • ուսումնական գրականություն, գրենական պիտույքներ;
  • գրասենյակային և դպրոցական կահույք:

Ցուցահանդեսի անցկացման վայրը՝ ք. Երևան' «Yerervan EXPO» նոր բացված ցուցասրահ
Ցուցահանդեսի անցկացման ժամանակը՝ ապրիլի 21-23
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա՝ ապրիլի 21-ին, ժ. 12.00-ին:

Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը կկայանա՝ ապրիլի 23-ին, ժ. 16.00-ին։

Ցուցահանդեսի մասնակիցներն են՝ Հայաստանում և արտասահմանում գործող կրթօջախներ (ԲՈԻՀ - եր, քոլեջներ, ուսուցման կենտրոններ ) և միջազգային դոնոր կազմակերպություններ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել LOGOS EXPO Center
Հեռ. (+374 10) 23 57 75, 22 98 13,  22 98 14, 22 98 15 
Բջջ. (+374 77) 22 98 13 (+374 77) 05 08 05
Ֆաքս: (+374 10) 229815 (ներքին 215)
Е-mail: press@expo.am
www.expo.am

Ցուցահանդեսի գլխավոր ինֆորմացիոն հովանավոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ 

Հայտնվիր իրադարձությունների կենտրոնում
Լավագույն մաղթանքներով՝
LOGOS EXPO Center
LOGOS EXPO Center


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն