• Armenianeconomy.com

Հայաստանում գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացումը լուրջ մոտեցում է պահանջում. փորձագետ

19 փետրվարի 2015 | Զբոսաշրջություն | Цитата

Հայաստանում գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացումը լուրջ մոտեցում է պահանջում, կարծում է «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։

«Մենք գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացման գործում որևէ էական արդյունք չենք ունենա, քանի դեռ այդ ոլորտն ինքնահոսի կթողնվի։ Ըստ էության' Հայաստանում զբոսաշրջությունն ընդամենը փող վաստակելու ձև է, միաժամանակ այն կոչված է ծանոթացնել արտերկրացիներին երկրի մշակույթի հետ»,– նշեց Մամուլյանը։

Ըստ նրա' այս կամ այն երկրի ազգային խոհանոցը զբոսաշրջության կարևորագույն բաղկացուցիչ է, քանի որ ճանապարհորդության առավել հիշվող տարրերից է, և դա բնական երևույթ է, չէ՞ որ մարդու մոտ կենսաբանորեն զարգացած է համային հիշողությունը։

Փորձագետն ափսոսանքով նշեց, որ զբվոսաշրջության ոլորտում աշխատող մարդկանց 80 տոկոսն ազգային խոհանոցը չի դիտարկում որպես մշակութային արժեք կամ զբոսաշրջային պրոդուկտ։

«Երկար զբոսանքներից հոգնած զբոսաշրջիկները սննդին իբր վերաբերվում են, որպես քաղցը բավարարելու միջոց։ Բայց բանն այն է, որ տուրը, ըստ էության, շարունակվում է ռեստորանի տարածքում։ Մեր զբոսավարները, ցավոք, չն հասկանում դա, նրանք որևէ ջանք չեն գործադրում զբոսաշրջիկներին ազգային կերակրատեսակներին ծանոթացնելու համար»,– ասաց Մամուլյանը։

Նա ավելացրեց, որ հայկական ազգային խոհանոցը ներկայացնող հայկական ռեստորանների մեծամասնությունը նույնպես չի փորձում իր ավանդը ներդնել մեր խոհանոցը ներկայացնելու գործում, և դա կատարվում է հետաքրքրվածության բացակայության պատճառով։

«Ես բազմիցս առաջարկել եմ հայկական տուրիստական ընկերություններին մասնակցել մեր կազմակերպության' հայկական ազգային խոհանոցի ավանդույթների ծանոթության անվճար թրեյնինգներին»,– ասաց Մամուլյանը։

Աղբյուրը՝ arka.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն