• Armenianeconomy.com

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հունվարի 31-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ: Գործադիրը քննարկել և հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ հունվարի 31-ին  ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը:

«Միաժամանակ, քննարկումների արդյունքում որոշվեց այդ ընթացքում մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք մինչև 58 մլն 350 հազար դրամի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ»,- նշել է կառավարության ղեկավարը:
Նախագծով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը, որը սահմանված էր մինչև փետրվարի 1-ը, հետաձգել մինչև հուլիսի 1-ը: Նախագիծը ճանաչվել է անհետաձգելի և ներկայացվել Ազգային ժողով:

Աղբյուրը՝ gov.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Կենտրոնական բանկը 0,5 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը• «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծ• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 917 որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• Արագածոտնի մարզում կկառուցվի բազմաֆունկցիոնալ լեռնային հանգստավայր. գործադիրը հավանություն է տվել «Մայլեռ» ներդրումային ծրագրին• 2020թ․ ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք ստացած և ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողները հնարավորություն կունենան վերականգնողական ծառայություններ ստանալ «էկզոսկելետոն» աջակցող միջոցի օգնությամբ• «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ• ԱՊՀ երկրներում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ պետք է ներկայացվեն. ՊԵԿ• ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր• Կեցության ու զբաղվածության հարցերն արցախցիների շրջանում առաջնահերթ են. պետական ծրագրերի մանրամասները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն