• Armenianeconomy.com

Սևանն ընդգրկվել է նախկին ԽՍՀՄ-ում ռուսաստանցիների ամառային արձակուրդի նախընտրելի հանգստավայրերի լավագույն յոթնյակում

26 օգոստոսի 2014 | Զբոսաշրջություն | Цитата

Ռուսական առցանց ամրագրման Oktogo.ru ծառայությունը որոշել է ԱՊՀ երկրներում և հետխորհրդային տարածքում ռուսաստանցի զբոսաշրջիկների ամառային արձակուրդի ամենահանրաճանաչ կուրորտային ուղղությունները։ Հանգստավայրերի վարկանիշը կազմվել է 2014թ. ամռանը ճանապարհորդությունների ամրագրման տվյալներով։ Ցանկում է նաև Հայաստանի Սևանա լիճը։

Վարկանիշում ընդգրկված են այն հանգստավայրերը, որտեղ մեկ շաբաթվա ամառային հանգիստը, ներառյալ բնակվելը, սնունդն ու էքսկուրսիաները ռուսաստանցիների համար չեն գերազանցի 25 հազ. ռուբլին և այնտեղ կարելի է հասնել համապատասխան պետությունների մայրաքաղաքից 3 ժամից պակաս ժամանակում։

Ինքնուրույն ճամփորդող ռուսաստանցիների համար նախկին ԽՍՀՄ տարածքի լավագույն տասը հանգստավայրերի ցանկում ընդգրկված են'

1. Իսիկ-Կուլ լիճը (Ղրղըզստան)
2. Բորովոյե հանգստավայրը (Ղազախստան)
3. Նարոչ լիճը (Բելառուս)
4. Գագրա (Սև ծով, Աբխազիա)
5. Խուդատ (Կասպից ծով, Ադրբեջան)
6. Յուրմալա (Ռիգայի ծովածոց, Լատվիա)
7. Սևանա լիճ (Հայաստան)
8. Պալանգա (Բալթիկ ծով, Լիտվա)
9. Բաթումի (Սև ծով, Վրաստան)
10. Բադուլ-լույ-Վոդե (Դնեստր, Մոլդովա)։

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Լիճը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։ 2030 թ.–ին լճի մակարդակը կբարձրացվի մինչև 1903,5 մ–ի։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն