• Armenianeconomy.com

Հայաստանը 140 երկրների շրջանում զբաղեցնում է 79–րդ տեղը զբոսաշրջության համաշխարհային շուկայում. էկոնոմիկայի նախարար

27 նոյեմբերի 2013 | Զբոսաշրջություն | Цитата

Հայաստանը 140 երկրների շրջանում զբաղեցնում է 79–րդ տեղը զբոսաշրջության համաշխարհային շուկայում. էկոնոմիկայի նախարարՀամաշխարհային տնտեսական ֆորումի «Տուրիզմի մրցունակության զեկույցի» համաձայն' Հայաստանը տուրիզմի համաշխարհային շուկայում զբաղեցնում է 79–րդ տեղը 140 երկրների շրջանում, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը կառավարության նոյեմբերի 21-ի նիստի ժամանակ։

Ըստ զեկույցի' Հայաստանը 2013 թ.–ին, 2012 թ.–ի համեմատ, բարելավել է իր դիրքերը 11 կետով։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հարցին, թե կոնկրետ որ ցուցանիշներով է Հայաստանը հետ մնում, նախարարը պատասխանել է, որ առաջին հերթին դրանք ավիափոխադրումների և հյուրանոցների հետ կապված խնդիրներն են։

«Հյուրանոցների հարցում հաշվի է առնվում հյուրանոցների տեղերի թվի և երկրի բնակչության հարաբերակցությունը։ Հյուրանոցային բաղադրիչի հարցում մենք բավականին ցածր դիրք ենք զբաղեցնում», – ասել է նա։

Նախարարը նշել է, որ չնայած վերջին տարիներին ոլորտում զգալի առաջընթաց է արձանագրվել, այնուամենայնիվ Հայաստանը հետ է մնում շատ ցուցանիշներով և անգամ առաջատարը չէ ԱՊՀ երկրների շրջանում։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ վերը նշվածը խոսում է ոլորտում նոր ներդրումների անհրաժեշտության մասին։

Նիստի ընթացքում կառավարությունը հաստատել է տուրիզմի համաշխարհային շուկայում Հայաստանի մրցունակության բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը։ Ծրագիրը բաղկացած է 41 գլխից և դեպի Հայաստան տուրիստական հոսքերի ավելացում է նախատեսում։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն