• Armenianeconomy.com

Երևանի և Մարսելի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը հոկտեմբերի 24-ին ստորագրել են Երևան-Մարսել համագործակցության համաձայնագիր, համաձայն որի կողմերը պարտավորվել են խորացնել և ամրապնդել հարաբերությունները: Սույն համաձայնագրի ստորագրումն, ըստ էության, դեռևս 1992թ-ին ստորագրված ու 2001 և 2007թթ-ին վերակնքված համագործակցության համաձայնագրի շարունակականության ապահովման նպատակ ունի:

Ստորագրված համաձայնագրով երկու քաղաքների միջև կիրականացվի տեղեկատվության և փորձի փոխանակում այն ոլորտներում, որոնք յուրաքանչյուր քաղաքի զարգացման գործընթացում ունեն կարևորագույն ազդեցություն: Մասնավորապես, կյանքի կկոչվեն փոխշահավետ ծրագրեր՝ մշակույթի, տնտեսության և զբոսաշրջության, կրթության, սոցիալական, առողջապահության, ինժեներական և քաղաքաշինության կառավարման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում:

Ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո, Երևանի և Մարսելի քաղաքապետերը պատասխանել են լրագրողների հարցերին:

«Այսօր մենք այստեղ ենք Երևանի քաղաքապետի հրավերով և շատ ուրախ եմ լինել Երևանում: Մեր պատվիրակության անդամները տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են և մենք բոլորս մեծ ուրախությամբ ենք եկել Երևան: Այսօր մենք ստորագրեցինք համագործակցության նոր համաձայնագիր, որով նոր սկիզբ կդնենք նաև մեր փոխգործակցությանն ու էլ ավելի կսերտացնենք մեր երկու ժողովուրդների միջև առկա բարեկամությանը»,- նշել է Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ համոզմունք է հայտնել, որ ստորագրված համաձայնագրի շրջանակում, կարճ ժամանակ անց կողմերը հպարտությամբ կներկայացնեն համագործակցության նոր արդյունքները. «Ստորագրված համաձայնագրով մենք թարմացրեցինք երկու քաղաքների միջև առկա փոխգործակցության ոլորտները: Արդեն 21 տարի է ինչ Երևանն ու Մարսելը համագործակցում են և արդեն ունենք արդյունքներ ոչ միայն խոսքերով, այլև փաստերով: Երկու քաղաքներն ունեն մեծ ձեռքբերումներ և ես վստահ եմ, որ այս համաձայնագրի շնորհիվ մենք կկարողանանք էլ ավելի ընդլյանել համագործակցության շրջանակաները, ինչն իր հերթին օգտակար կլինի նաև երկու քաղաքաների բնակիչների համար: Օգտվելով առիթից, ուզում եմ այս համագործակցության համար շնորհակալություն հայտնել Մարսելի մեր հայ համայնքին, որն իր մեծ դերակատարումն ունի երկու քաղաքների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների զարգացման գործում: Այս համաձայնագրով ավելի կամրապնդվի նաև երկու ժողովուրդների միջև առկա դարավոր բարեկամությունը և մենք կկարողանանք կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշել ենք»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Աղբյուրը՝ yerevan.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանն ու Իրանը պլանավորում են օպերատիվ կապ ստեղծել Մեղրիի և Նորդուզ անցակետերի միջև• Հայաստանն ընդգրկվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում• Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Նուր-Սուլթանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ- ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը• Արտաշատ-Մեղրի ճանապարհ, ներդրումային ծրագրեր, նոր չվերթներ․ Իրանի նախարարը ներկայացնում է համատեղ նախագծերը• ԵԱՏՄ-ի ղեկավարներն ընդհանուր շուկայում գազի գների եւ սակագների հարցին կվերադառնան երկրորդ կիսամյակում• Վաչե Տերտերյանը ԶՖԳ ներկայացուցիչների հետ քննարկել է ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն