• Armenianeconomy.com

Հայաստանի պետբյուջեի եկամուտները մեծապես կախված են ԱԱՀ-ի հավաքագրումից

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջեի հարկային եկամուտները հասել են 517 մլրդ դրամի, եւ նախորդ տարվա նույն ժամանակվա ցուցանիշը գերազանցել են 48,1 մլրդ դրամով կամ 10,3%-ով:

Այդ շրջանում առավել բարձր տեմպեր է արձանագրվել ակցիզային հարկի մասով (19,5% աճ), որին հաջորդում է եկամտահարկը (14,8%): Իսկ ահա ԱԱՀ-ի ցուցանիշը երկնիշ չէ' 8,4%:

Հարկերի գումարի բացարձակ աճի առումով անվիճելի առաջատարը ԱԱՀ-ն է' մոտ 20,1 մլրդ դրամ: Այսինքն, այս հարկատեսակը «միայնակ» ապահովել է պետբյուջեի հարկային եկամուտների ընդհանուր աճի գրեթե 42%-ը. նույն շրջանում, օրինակ, եկամտահարկի մասը կազմում է 17,3%:

Այսպիսով, պետբյուջեի հարկային եկամուտների ծավալը մեծապես կախված է ԱԱՀ-ի հավաքագրումից: Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ միայն 468 խոշոր հարկատուների մասով հարկային գերավճարները կազմել են 101,3 մլրդ դրամ (այդ թվում ԱԱՀ-ն' 62,3 մլրդ դրամ)' 25,8 մլրդ դրամի պարտավորությունների պարագայում: Ինչպես տեսնում ենք պարտավորությունների եւ գերավճարների միջեւ բացասական սալդոն կազմում է հսկայական' 75,5 մլրդ դրամ:

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով' պետբյուջեի հարկային եկամուտներում ԱԱՀ-ի տեսակարար կշիռը կազմել է 50,3%: Իսկ որքա՞ն է նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների գոծով հարկերի կառուցվածքը: Առավել լավ պատկերացնելու համար տեղեկատվությունը ներկայացնում ենք գծապատկերով:

 

Գծապատկերից երեւում է, որ ուղիղ հարկատեսակների (այդ թվում' եկամտահարկի) մասը կազմում է ընդամենը 26,1%, իսկ անուղղակիներինը (ԱԱՀ-ով)' 56,7%:

Ընդհանուր առմամբ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի կառուցվածքը կարծես թե ճշգրտությամբ կրկնում է պետբյուջեի' հարկային եկամուտներին մասով պատկերը: Սակայն ճշտենք, որ «խոշորների» մասով եկամտահարկի եւ ԱԱՀ-ի առանձին հաշվարկ չի արվում: Ուստի մանրամասն վերլուծության համար դիտարկենք այլ տեղեկատվություն' արդեն 468 խոշոր հարկատուների մասով: Այսինքն, այն ընկերությունների, որոնք զբաղեցնում են 1000 «խոշորների» ցուցակի առաջին մասը:

Այսպիսով, հունվար-սեպտեմբերին նշված 468 հարկատուներն ապահովել են պետբյուջեի հարկային բոլոր եկամուտների 53,6%-ը: Այսպիսով, տասնյակ հազարավոր մյուս հարկատուները նշված ժամանակահատվածում ապահովել են մնացած մասը:

Առանձին հարկատեսակների գծով (բացի եկամտահարկից) 468 խոշոր ընկերությունների մասը նույնքան մեծ է' մոտենում է երկու երրորդին: Նման ցուցանիշները վկայում են տնտեսության կենտրոնացվածության բարձր աստիճանի եւ փոքր ու միջին բիզնեսի չափազանց թույլ լինելու մասին:

Աղբյուրը՝ www.news.am

Լուսանկարը՝ www.news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն