• Armenianeconomy.com

Հնդկական զբոսաշրջային ընկերությունները հետաքրքրված են Երևանյան շուկայով

Հնդկական զբոսաշրջային ընկերությունները հետաքրքրված են Երևանյան շուկայով

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Տիգրան Աստվածատրյանը և տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն օգոստոսի 13-ին ընդունել են հնդկական «North Star Hospitality» զբոսաշրջային ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներին։ «North Star Hospitality» ոլորտի խոշոր մասնավոր ընկերություններից մեկն է, որը նպատակն է նաև ընդլայնել զբոսաշրջային շուկան Երևանում'միաժամանակ ներկայանալի և ավելի ճանաչելի դարձնելով մեր մայրաքաղաքը հնդիկ զբոսաշրջիկների համար:

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկայացրել են Երևանի զբոսաշրջային հետաքրքրություններն ու ներդրումային հնարավորությունները, իսկ համագործակցության առաջարկներն ավելի հստակ կներկայացվեն սեպտեմբերին Երևանում կայանալիք հայ-հնդկական առևտրա-ադյունաբերական համաժողովի ընթացքում: Կազմակերպությունը հրավիրելու է գործարարների խումբ, որի անդամները հետաքրքրված են մայրաքաղաքի ներդրումային առաջարկներով։
«North Star Hospitality» ընկերության տնօրեն Ռոհիտ Նոռոնհան նշել է, որ Երևանի վերջին տարիների առաջընթացն ակնհայտ է, ինչի արդյունքում գնալով ավելի է մեծանում հնդիկների հետաքրքրությունը մեր մայրաքաղաքի նկատմամբ և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ առաջիկայում կմեծանան երկուստեք այցելությունների ծավալները:

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների վստահեցրել են, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է ցանկացած առողջ համագործակցության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հնդկաստանի զբոսաշրջային շուկայում Երևանյան զբոսաշրջային միջավայրը գովազդելու հնարավոր տարբերակները։ Հիշեցնենք, որ 2008թ. Երևան քաղաքի և Դելիի կառավարության միջև փոխըմռնման հուշագիր է ստորագրվել։ Առաջիկայում մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախատեսվում է ստեղծել Հնդկաստանի պուրակ, իսկ հեռանկարում նաև ուղիղ չվերթներ բացել Երևանի և հնդկական քաղաքների միջև:

Աղբյուրը՝ yerevan.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանն ու Իրանը պլանավորում են օպերատիվ կապ ստեղծել Մեղրիի և Նորդուզ անցակետերի միջև• Հայաստանն ընդգրկվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում• Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Նուր-Սուլթանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ- ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը• Արտաշատ-Մեղրի ճանապարհ, ներդրումային ծրագրեր, նոր չվերթներ․ Իրանի նախարարը ներկայացնում է համատեղ նախագծերը• ԵԱՏՄ-ի ղեկավարներն ընդհանուր շուկայում գազի գների եւ սակագների հարցին կվերադառնան երկրորդ կիսամյակում• Վաչե Տերտերյանը ԶՖԳ ներկայացուցիչների հետ քննարկել է ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն