• Armenianeconomy.com

Հայաստանին տրվող գազի գնի շուրջ բանակցությունները Գազպրոմի հետ կավարտվեն առաջիկայում. Էներգետիկայի նախարարություն

16 նոյեմբերի 2012 | Էներգետիկա | Цитата

Հայաստանին տրվող գազի գնի շուրջ բանակցությունները Գազպրոմի հետ կավարտվեն մոտ ապագայում, ասվում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի՝ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին ուղղված գրավոր պատասխանում:

Խորհրդարանում հարց ու պատասխանի ընթացքում Մարգարյանն ընթերցեց նախարարի գրավոր պատասխանը, որի համաձայն, բանակցությունների ավարտից անմիջապես հետո կառավարությունը կհայտարարի գազի սակագների հնարավոր փոփոխության մասին:

Ավելի վաղ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտնել էր, որ Հայաստանում գազի գինը վերանայվելու է:

Հուլիսի սկզբին հայկական ԶԼՄ–ները տեղեկություն էին տարածել, թե գազի գինը կարող է թանկանալ ընթացիկ տարվա հոկտեմբերի մեկից։ Լրատվամիջոցների տվյալներով' Հայաստանի սահմանին 1000 խորանարդ մետր գազի գինը կարժենա 280 դոլար, իսկ հաջորդ տարվա հունվարի մեկից գազի գինը կկազմի 320 դոլար։ Ներկայում Հայաստանը «Գազպրոմից» գազը գնում է 180 դոլարով' 1000 խորանարդ մետրի դիմաց։
Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհ պատկանում է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը։ Գազը Հայաստան է մատակարարվում Վրաստանի միջոցով։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1997թ.–ի դեկտեմբերին։ Ներկա պահին «Գազպրոմի» մասնակցության մասնաբաժինը 80 տոկոս է, ՀՀ կառավարության մասնաբաժինը' 20 տոկոս։

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն