«ՌԻԱ Նովոստիի» հունիսի 20-ի տեղեկատվությամբ՝ հունիսի 27-ին Մոսկվայի բորսան կսկսի հայկական դրամով եւ ուզբեկական սումով առեւտուր իրականացնել։


.jpg)

ՀՀ-ում Գլոբալ ռեպո գլխավոր համաձայնագրի (GMRA) կիրառելիության վերաբերյալ հրապարակվել է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA) իրավական եզրակացությունը:


ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձել է դրամի արժևորմանն ու արտահանողների խնդիրներին, այն արհեստականորեն արժեզրկելու կոչին:


Եթե դոլարի փոխարժեքի նվազմանը նպաստող գործոնները երկար պահպանվեն, այսինքն` դրամի արժևորումը տևական լինի, ապա կարող է դրականորեն ազդել գնաճային ճնշումների վրա, սակայն այդ սցենարի դեպքում որոշակիորեն կարող են տուժել արտահանողները:


Հանքարդյունաբերությունը հասարակությունների համար տարբեր հարցեր է առաջացնում՝ ի՞նչ օգտակար հանածոներ են մշակվում, որտե՞ղ են գտնվում հանքերը, ո՞վ է դրանց սեփականատերը, ի՞նչ հանքաքարեր են արտադրվում, ի՞նչ տեսքով ու ո՞ր երկրներ են արտահանվում:


ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ դրամի արժևորման պայմաններում էլեկտրաէներգիայի և գազի սակագները կվերանայվեն:


Եթե 2022-ի վերջին փոխարժեքը լինի տարեսկզբի համեմատությամբ ավելի ցածր, ապա ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հավանական է համարում, որ նախատեսած 60.2 տոկոսի փոխարեն պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կլինի 59 տոկոսը չգերազանցող սահմանում:


Հայաստանի ամենամեծ կարի ֆաբրիկան կգնա կամ աշխատավարձերը 30 տոկոսով նվազեցնելու, կամ էլ աշխատատեղերը կրճատելու ճանապարհով։


Դոլարի նկատմամբ այսօր նկատվող դրամի արժեւորումը մեծապես պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, թեեւ առկա է նաեւ սուբյեկտիվ գործոն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։