ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը։ Նոր բրենդը մարմնավորում է Հայաստանի հնագույն ժառանգությունը, անապակ բնությունը և ժայռոտ բնապատկերները, ինչպես նաև երկրի հյուրընկալությունը, հարուստ խոհանոցային մշակույթը և այդ ամենի հասանելիությունը այցելուների համար։


Առողջապահական բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման որոշման նախագիծն առաջիկայում կներկայացվի Երևանի ավագանու քննարկմանը:


Առաջին փուլով մաքրվել է տարածք, հղկվել և փոխարինվել են տուֆե սալիկները, ծրագրի երկրորդ փուլով, որն արդեն մեկնարկել է, նախատեսվում է նաև կանաչ գոտու վերականգնում ու եզրաքարերի փոխարինում:


Ռուսաստանում 2022 թվականի հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում նախատեսված արտասահմանյան բոլոր չվերթներով ամրագրումների մեծ մասը բաժին է ընկնում Հայաստանին։


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է Զարգացման Ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ:


Պետական մարմինը (այսուհետ՝ նաև պատվիրատու)` ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե, որը գտնվում է ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ


«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ կառույցը բաղկացած է իրարից 1 մետր հեռավորության վրա գտնվող երկու զուգահեռ կամուրջներից։


Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում հավանություն տվեց Սուրեն և Հասմիկ Փահլևանյանների՝ Երևանում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր կառուցելու ներդրումային ծրագրին եւ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել նրանց:


Ապրիլ ամսին ներգնա զբոսաշրջիկների քանակը կազմել է 96,938։ Նախորդ տարիների տվյալները` 2021ին` 41,881; 2020ին` 0; 2019ին` 137,597; 2018ին` 133,205; 2017ին` 116,485; 2016ին` 93,079։


ԵԽ «TAIEX” ծրագրի շրջանկաներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են աղբահանության վարձավճարների հաշվարկման մեթոդաբանության և աղբահանության ինքնածախսածածկման համակարգի ներդրման hնարավորությունները։
.jpg)

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Հայաստանի մարզպետների ու շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն։


ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը ապրիլի 16-ին՝ ժամը 00:30-ին, կանգնել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայկական ատոմային էլեկտրակայանը:


Մեղրիի սահմանային անցակետի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար 2021թ. դեկտեմբերի 23-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գնումների էլեկտրոնային համակարգում տեղադրվել էր մրցութային փաթեթ և հայտարարվել էր մրցույթ:


Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները: 2022թ. համար բյուջետային մասհանումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ:


Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի համատեղ նախագծով արդիականացվել է Դավիթ Բեկի փողոցի արտաքին լուսավորության ցանցը: