2022 թվականի հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով գործարքներ կատարող կենսաթոշակառուներից բացի, 10%-ի չափով հետվճարի իրավունք կունենան նաև նպաստառուները։




Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.


«Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 03-ի ՀՕ-407-Ն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.


Որոշմամբ սահմանվում են խնդրո առարկա միջոցառման շրջանակներում փոխհատուցման նշանակման և վճարման հետ կապված ընթացակարգերը, մասնավորապես՝ դիմումը ծնողը կարող է ներկայացնել անձամբ, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով կամ այլ անձի միջոցով:


Գործադիրը նախատեսում է ևս 11 ամիս (2022 թ. հունվար-նոյեմբեր) ֆինանսական միջոցեր տրամադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին:


Կառավարությունը հաստատել է Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը:


Գործադիրի որոշմամբ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացնել 790,165.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:


Կառավարությունը հաստատել է Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը:


Կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:


Ապօրինի ծագում ունեցող գույքը հայտնաբերելու եւ այն օրինականության դաշտ վերադարձնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում:


Տնտեսության զորահավաքային նախապատրաստությունը և զորահավաք հայտարարելու դեպքում տնտեսության զորահավաքային ծավալումը պահանջում է համակարգված, միասնական և համաձայնեցված մոտեցում:


Ներկայումս մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող կազմակերպությունների՝ մետաղների խտանյութի իրացումից ստացվող եկամուտները հարկվում են շահութահարկով եւ ռոյալթիով:


«Ավիացիայի մասին» օրենքի մի շարք դրույթներ համապատասխանեցվում են ՀՀ միջազգային համաձայնագրերին եւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) հրապարակած միջազգային չափորոշիչներին ու ընթացակարգերին:


Մայիսի 18-ին Ազգային ժողովում կայացել է աշխատաժողով` նվիրված Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում տեղ գտած տնտեսական հարցերի քննարկմանը:


Համայնքների զարգացման ծրագրերն առավել իրատեսական եւ առարկայական դարձնելու նպատակով Կառարավությունն փոփոխություններ է առաջարկում «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում: