• Armenianeconomy.com

Ծառայություններ

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Next
Նախարար. Հայկական ԱԷԿ-ի տեխնիկական վերազինումը կշարունակվի
16 ապրիլի 2021   (0)

Հայկական ԱԷԿ-ի տեխնիկական վերազինումը կշարունակվի: Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովի նիստին կառավարության գործունեության մասին հաշվետվության ներկայացման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ատոմակայանը 141 օրով կկանգնի մայիսից. վերանորոգումից հետո ՀԱԷԿ-ն ակնկալում է ստանալ 10 տարվա լիցենզիա
18 մարտի 2021   (0)

Հայկական ատոմային էլեկտրակայանը, որոշակի աշխատանքներ կատարելու նպատակով, 141 օրով կկանգնի մայիսի 15-ից. 2021-ին վերանորոգման աշխատանքից հետո ՀԱԷԿ-ը պետք է նոր լիցենզիա ստանա կարգավորող մարմնից:

Հայ գործարարները մտահոգ են էլեկտրաէներգիայի թանկացմամբ եւ լուծումներ են առաջադրում
Հայ գործարարները մտահոգ են էլեկտրաէներգիայի թանկացմամբ եւ լուծումներ են առաջադրում
02 հունիսի 2015   (0)
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման սպասումները տագնապ են առաջացրել երկրի գործարար շրջանակներում: Այս մասին նշվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների (գործատուների) միության' «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ, որում միությունը կոչ է անում ՀՀ կառավարությանը համակողմանի վերլուծել ոլորտում ստեղծված իրավիճակը' չբացառելով միջազգային անկախ աուդիտորական ընկերության ներգրավումը:
Էլ. էներգիայի սակագնի բարձրացումը հարուցում է գործարարների տագնապը
Էլ. էներգիայի սակագնի բարձրացումը հարուցում է գործարարների տագնապը
02 հունիսի 2015   (0)
ԷլեկտրաԷներգիայի սակագնի ամենամյա ավանդույթի վերածվող բարձրացման սպասումները տագնապ են առաջացրել երկրի գործարար շրջանակներում, ասված է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության այսօր տարածած մեկնաբանության մեջ։
ԱԷԿ-ը էլեկտրաէներգիան տալիս է 5,7 դրամով, իսկ այն սպառողին հասնում է մոտ 10 անգամ բարձր գնով
ԱԷԿ-ը էլեկտրաէներգիան տալիս է 5,7 դրամով, իսկ այն սպառողին հասնում է մոտ 10 անգամ բարձր գնով
02 հունիսի 2015   (0)
Ինչու ենք հանդուրժում Հայկական ԱԷԿ-ի արդեն ռիսկային դարձած հետագա շահագործումը (որն ընդամենը 5.7 դրամ սակագնով ապահովում է երկրի անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 40% -ից ավելին), եթե սպառողին այդ նույն հոսանքը պետք է հասնի մոտ 10 անգամ բարձր գնով:
Հիմնավոր գործոններ են ներկայացվել հոսանքի թանկացման հետ կապված
Հիմնավոր գործոններ են ներկայացվել հոսանքի թանկացման հետ կապված
01 հունիսի 2015   (0)
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրություն է կատարում: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին լրագրողներինն ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Տնտեսագետ. «ՀԷՑ»-ին պետական կառավարում է պետք
Տնտեսագետ. «ՀԷՑ»-ին պետական կառավարում է պետք
01 հունիսի 2015   (0)
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետք է կառավարի պետությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը:
Քննարկում  ՀԱԳՄ–ում
Քննարկում ՀԱԳՄ–ում
21 մայիսի 2015   (0) |
Մայիսի 20–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կազմակերպվել էր քննարկում՝ էլեկտրաէներգիայի թանկացման խնդրի վերաբերյալ։ Գործարարները լսեցին պարզաբանումներ էլեկտրաէներգիայի արտադրության, սպառման և դրանց ածանցյալ հարցերի վերաբերյալ։
Հայաստանի խորհրդարանի խոսնակը ոչ իրատեսական անվանեց էլեկտրաէներգիայի գնի բարձրացման ներկայացված մակարդակը
Հայաստանի խորհրդարանի խոսնակը ոչ իրատեսական անվանեց էլեկտրաէներգիայի գնի բարձրացման ներկայացված մակարդակը
20 մայիսի 2015   (0)
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը ոչ իրատեսական անվանեց էլեկտրաէներգիայի գնի բարձրացման` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացրած մակարդակը։
Էլէներգիայի թանկացման հայտը հիմնավորված է. Երվանդ Զախարյան
Էլէներգիայի թանկացման հայտը հիմնավորված է. Երվանդ Զախարյան
14 մայիսի 2015   (0)
Էլեկտրական էներգիայի թանկացման հայտը հիմնավորված է: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Հայկական ԱԷԿ–ի գործող բլոկը շահագործումից դուրս բերելը 330-340 մլն դոլար կարժենա f
Հայկական ԱԷԿ–ի գործող բլոկը շահագործումից դուրս բերելը 330-340 մլն դոլար կարժենա f
30 ապրիլի 2015   (0)
Հայկական ԱԷԿ–ի գործող բլոկը շահագործումից դուրս բերելը 330-340 մլն դոլար կարժենա, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը` խորհրդարանականներին ներկայացնելով 2014 թվականի դեկտեմբերի 20–ին Ռուսաստանի հետ ստորագրած գործակցության մասին համաձայնագիրը` Հայկական ԱԷԿ–ի 2–րդ էներգաբլոկի շահագործումը մինչև 2026 թվականը երկարացնելու վերաբերյալ։
Կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-Շինուհայր էլեկտրահաղորդման գիծը
Կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-Շինուհայր էլեկտրահաղորդման գիծը
17 ապրիլի 2015   (0)
Կառավարությունն ընդունել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրով Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշում:
«Էլեկտրահաղորդումների կովկասյան գիծ» ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 320 մլն եվրո. նախարար
«Էլեկտրահաղորդումների կովկասյան գիծ» ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 320 մլն եվրո. նախարար
24 մարտի 2015   (0)
«Էլեկտրահաղորդումների կովկասյան գիծ» ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 320 մլն եվրո, մարտի 16-ին լրագրողներին ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
Գազամատակարարմամբ է ապահովվել Նոր Խարբերդ թաղամասը
Գազամատակարարմամբ է ապահովվել Նոր Խարբերդ թաղամասը
03 մարտի 2015   (0)
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամսում ավարտվել են 3,2 կմ երկարությամբ նոր գազատարի անցկացման աշխատանքները:
ՌԴ–ն և Հայաստանը հայկական ԱԷԿ–ի 2րդ բլոկի աշխատանքը երկարացնելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
ՌԴ–ն և Հայաստանը հայկական ԱԷԿ–ի 2րդ բլոկի աշխատանքը երկարացնելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
25 դեկտեմբերի 2014   (0)
Ռուսաստանն ու Հայաստանը շաբաթ օրը հայկական ԱԷԿ–ի 2–րդ բլոկի շահագործման ժամկետի երկարացնելու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր են ստորագրել, երկուշաբթի հայտնել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի հաղորդակցությունների դեպարտամենտը։ Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 2016 թվականի սեպտեմբերին։ «Այդ գործողությունների արդյունքը պետք է լինի շահագործումը 10 տարով' մինչև 2026 թվականը երկարացնելու արտոնագիր ստանալը»,– ասված է հաղորդագրությունում։
2015թ. հունվարի 1-ից կսկսվի սահմանամերձ համայնքների աջակցության ծրագիրը
2015թ. հունվարի 1-ից կսկսվի սահմանամերձ համայնքների աջակցության ծրագիրը
19 դեկտեմբերի 2014   (0)
ՀՀ կառավարությունը հաստատել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքների ցանկը, նշված համայնքներին տրվող սոցիալական աջակցության տրամադրման կարգը: Առաջարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին 2015թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում աջակցություն ստացող համայնքների բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդներից մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակության վճարումը գանձել հաստատված սակագնից նվազեցված գնով՝ 50 տոկոսի չափով (ներառյալ ԱԱՀ-ն), ընդ որում, գանձվող գնի տարբերության գումարը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:
Քննարկվում են էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագրի տարբերակները
Քննարկվում են էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագրի տարբերակները
01 դեկտեմբերի 2014   (0)
Տեղի ունեցավ Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագրի քննարկումը: Ծրագիրը մշակվել է USAID-ի աջակցությամբ, որին մասնակցել են նաև էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները՝ օգտագործելով ինստիտուտում առկա մոդելավորման ժամանակակից ծրագրային փաթեթը:
Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն