ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 30-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-ի) մշտական ներկայացուցիչ Բրենդլի Բուզետտոյին: Հանդիպման սկզբում գյուղատնտեսության նախարարը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է ոլորտի զարգացման միտումները, հիմանական ցուցանիշները և ապագայի ռազմավարական ուղղությունները՝ կարևորելով ՄԱԿ-ի ընտանիքում ներառված բոլոր կառույցների հետ փոխգործակցության արդյունավետությունը:
Հյուրի հետ զրույցում նախարարը շեշտել է գյուղացիական տնտեսությունների խոշորացման անհրաժեշտությունը՝ կոոպերացիայի և ասոցիացիաների ստեղծումը, ինչին Բրենդլի Բուզետտին մեծ ոգևորությամբ է արձագանքել՝ նշելով, որ ինքը 2012-2013 թթ. ղեկավարել է Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ ) և իրեն հետաքրքիր են Հայաստանի կառավարության այս նորարարական մոտեցումները: Նախարարը որպես առաջնահերթություն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգ ներդնելու խնդրին և հույս հայտնել, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն իր նպաստը կարող է բերել այս նախաձեռնությանը ևս: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-ի) մշտական պատասխանատուն, անդրադառնալով իրականացված ծրագրերին, նշել է, որ Հայաստանի գյուղատնտեսությունն ունի գիտական և մարդկային մեծ ներուժ, և առաջիկայում կառույցը ջանալու է համագործակցության առավել ընդգրկուն ծրագրեր իրականացնել ոլորտում՝ մասնավորապես համայնքների տեղեկատվական շտեմարանների թարմացման, գյուղատնտեսության փորձնական և համատարած հաշվառման, ջերմատնային տնտեսությունների ստեղծման, ինչպես նաև վերապատրաստման ծրագրերի ուղղությամբ, որոնց հիմանական նպատակն է գյուղական բնակչության աղքատության կրճատումը և եկամուտների ավելացումը։
Աղբյուրը՝ minagro.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться