Առողջապահության ոլորտում նոր օրենք կգործի

Ոլորտը կարգավորող նոր օրինագիծ ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» 1992 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-43 օրենքի հնացած լինելու, դրանում բազմաթիվ փոփոխություններ կատարված լինելու հանգամանքով: Նախատեսվում է, որ «Հանրային առողջապահության մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած կճանաչվեն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին»  գործող օրենքը, ինչպես նաեւ մի շարք իրավանորմեր: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Խորհրդարանը հոկտեմբերի 25-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «Հանրային առողջապահության մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծով կարգավորվում են կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման եւ իրականացման, հիվանդությունների իմունականխարգելման, մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելման, համաճարակաբանական դիտարկման, արտադրական հսկողության, հանրային իրազեկման, բժշկական ու հանրային առողջապահական գիտելիքների տարածման եւ առողջ ապրելակերպի քարոզչության, հանրային առողջապահական գիտելիքների ուսուցման, Հայաստանում սանիտարահամաճարակային հսկողության եւ պետական գրանցման ենթակա արտադրանքի գրանցման (բացառությամբ՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով կարգավորվող) աշխատանքի հիգիենայի ծառայությունների եւ հանրային առողջապահական փորձաքննության հետ կապված հասարակական հարաբերությունները: Նախագծով սահմանվում են նաեւ հանրային առողջապահության բնագավառում Հայաստանի  կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների լիազորությունները, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի իրավունքներն ու պարտականությունները, արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանության առանձնահատկությունները, առողջության պահպանման իրավունքի իրականացման մեխանիզմներն ու կարգը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մատուցվող բժշկական ծառայություններով եւ առողջապահության ոլորտում աշխատելու հնարավորությամբ:

Անահիտ Ավանեսյանն ի պատասխան հայտնել է, որ այսօր Հայաստանի մասնագիտացված բուժկենտրոններում դեռեւս բուժում են ստանում վիրավորում ստացած եւ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժած 150 տեղահանված անձինք: 19 հոգի տեղափոխվել եւ բուժում է ստանում Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Նախարարի խոսքով թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում բուժվող պացիենտների առողջական վիճակում որոշակի դրական միտում կա:

Անահիտ Ավանեսյանը նաեւ հայտնել է, որ թեեւ ֆինանսական բեռն առողջապահական համակարգի վրա մեծացել է, սակայն Հայաստանի կառավարությունը հանձն է առել բռնի տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնությունն իրականացնել պետական պատվերի շրջանակում: Այս պահի դրությամբ 45.000-ից ավելի արցախցի գրանցվել է Հայաստանի պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում: Նախարարությունը Լեռնային Ղարաբաղի ավելի քան 2100 բուժաշխատողից զանգ է ստացել, գրանցվել է 645-ը, որոնցից ավագ եւ միջին օղակներում աշխատելու համար գրանցվել է համապատասխանաբար 261 եւ 268 մարդ: Առողջապահության նախարարության կողմից պետպատվերով վերապատրաստվել է 356 բուժաշխատող, մյուսները սպասում են իրենց հերթին: Տարբեր ԲԿ-ներում աշխատանքի է անցել 58 բուժաշխատող:

Մարզերում այս պահին առկա են 273 ավագ եւ 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիքներ, որոնց մասին տեղեկատվությունը մեր հայրենակիցներին անհատական կերպով փոխանցվել է:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրենին• 4.3 մլրդ դոլարի արտահոսք. դեպի Հայաստան և Հայաստանից արտերկիր փոխանցվող գումարների աշխարհագրությունը 2024-ին. «Հետք»• Վերականգնվել է պետությանը պատճառված 181 մլն 591 հազար դրամը• Հայաստանում հաշվառված խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը նվազել է• Ներկայացվել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը• Փետրվարին մեր երկիր է փոխանցվել 467 մլն 801 հազար դոլար• Մհեր Գրիգորյանն ու Չան Հոնգ Հայը քննարկել են Հայաստան-Վիետնամ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները• Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնագանձվի 134 միլիոն դրամ. դատարանը բավարարել է դատախազության հայցը• Կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված 59 թեղու փոխարեն՝ 82 հասուն գնդաձև կատալպա

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն