ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է այս տարի

Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչև 2023 թվականի վերջը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը:

«ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքներն ավարտվել են: Փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է իրականացնել այս տարի»,- ասված է ԵՏՀ Խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ հաղորդագրության մեջ:

Տեղեկացվել է, որ նիստի օրակարգում ընդգրկված է 33 հարց միջազգային համագործակցության, տեխնիկական, մաքսային-սակագնային կարգավորման և այլնի վերաբերյալ: 

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն