ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար կսահմանվի մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ

Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ, քանի որ ներկայում Հայաստան վերադարձի վկայական տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են երկու դեպքերի համար: Առաջին` երբ Հայաստան վերադարձի համար դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ եւ երկրորդ` երբ անձը ներկայացնում է օգտագործման համար ոչ պիտանի կամ ժամկետանց փաստաթուղթ:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը, որը ներկայացրել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

Առաջարկվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել այլեւս գոյություն չունեցող ՔԿԱԳ գործառույթի համար սահմանված դրույքաչափը եւ ավելացնել գործնականում մատուցվող մեկ այլ հյուպատոսական  ծառայության դրույքաչափ, որը ներկայում սահմանված չէ: Երրորդ փոփոխությամբ առաջարկվում է սահմանել տեսակապի միջոցով որոշ հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափեր,  չորրորդ փոփոխությամբ էլ առաջարկվում է վերացնել 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող ՀՀ քաղաքացիներին պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ դրույթը:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Կառավարությունն իր հեղինակած նախագծում կատարել է մեկ փոփոխություն, որը վերաբերում է օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետին:

Հոկտեմբերի 20-ին քննարկված նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: 

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• «Արդարադատության նախարարի 2023 թվականի հուլիսի 11-ի N 385-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Արդարադատության նախարարի հրամանի նախագիծ• Սահմանվել է սակագնային արտոնություն՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3208 90 190 9 և 3208 90 910 9 ծածկագրերին դասվող լաքերի և ներկերի նկատմամբ• Ակնկալվում է բարձրացնել հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում օրինականության ու արդյունավետության սկզբունքների վերաբերյալ հանրությանն ու ԱԺ-ին ներկայացվող տեղեկատվության որակը. Գեւորգ Պապոյան• Օրենսդրական նախաձեռնությամբ կսահմանվեն ՀՀ-ում գործող ազատ տնտեսական գոտիների տարածքում թույլատրելի գործունեության տեսակները• Նախատեսվում է ԵԱՏՄ բյուջեի հաշվին ֆինանսական աջակցություն տրամադրել ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի համար• Նախատեսվում է էականորեն բարելավել խաղային գործունեության ոլորտի կարգավորումները• Դեղերի շրջանառության ապահովման համար առավել հստակ իրավական հիմքեր կնախատեսվեն• Խորհրդարանին են ներկայացվել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները• ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության ոլորտներում կոոպերացիոն ծրագրերի համար կստեղծվի ֆինանսական աջակցության նոր գործիք

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն