Ինչո՞ւ է էժանանում շաքարավազը

26 հուլիսի 2013 | | Цитата

Ինչո՞ւ է էժանանում շաքարավազըԵրեւանյան մանրածախ առեւտրի կետերում նկատվում է շաքարավազի գնի նվազում: «Երեւան Սիթիում» (այն փոխկապակցված է Հայաստանում շաքարավազի միակ արտադրողի՝ «Լուսաստղ շուգար» ընկերության հետ) շաքարավազի գինն իջել է մինչեւ 355 դրամ (1 կգ-ի համար), մյուս խանութներում՝ մինչեւ 360-370 դրամ: Վերջին 1 ամսում շաքարավազի կգ-ի գինը նվազել է 10-20 դրամով:

Միջազգային շուկայում եւս նկատվում է շաքարավազի գնի անկում:

Բրազիլիայի նավահանգիստներում շաքարավազի 1 տոննան արժե մոտ 350 դոլար, Նյու Յորքի ապրանքային բորսայում՝ մոտ 360 դոլար (հոկտեմբերի մատակարարում): Սպիտակ շաքարի տոննայի արժեքը Լոնդոնի LIFFE բորսայում կազմել է մոտ 475 դոլար: Վերջին 3 տարում սրանք շաքարավազի նվազագույն գներն են՝ պայմանավորված հիմնականում Բրազիլիայում շաքարեղեգի առատ բերքով: Սակայն այս օրերին Բրազիլիայում սպասվում են անձրեւներ, ուստի միջազգային շուկաներում շաքարավազի գները 2-3 դոլարով բարձրացել են:

Նշենք, որ Ուկրաինայում այս շաբաթ արդեն հայտարարվել է շաքարավազի որոշ թանկացման մասին՝ 7 գրիվնայից մինչեւ 7,2 գրիվնա (համարժեք է 364 դրամին): Ռուսաստանում շաքարավազի մանրածախ գինը միջինը մոտ 33 ռուբլի է (մոտ 415 դրամ): Վրաստանում շաքարավազի մարածախ գինը տատանվում է 1,3-1,4 լարիի սահմաններում (322-350 դրամ): Եվրամիությունում շաքարավազի միջին գինը հաշվարկվել է 1,8 դոլար (740 դրամ):

Աղբյուրը՝ news.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն