Ալյուրն էժանացել է

25 հուլիսի 2013 | | Цитата

Ալյուրն էժանացել էԵրեւանյան շուկաներում եւ մանրածախ առեւտրի կետերում նկատվում է ալյուրի գնի էժանացում: Մանրածախ առեւտրի կետերում էժանացումն ավելի դանդաղ է ու ոչ համատարած' 1 կգ բարձր կարգի ալյուրը ինչպես եւ 1 ամիս առաջ վաճառվում է 280 դրամով: Սակայն մեծածախ առեւտրի կետերում ալյուրի գնի նվազումը զգալի է:

Այսպես' «Մանանա գրեյն» ընկերությունը ներկայում ալյուրի պարկը (50 կգ) բաց է թողնում 11.6 հազ. դրամով' 1 ամիս առաջվա 12.8 հազ. դրամի համեմատ: Ընկերության գլխավոր տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը NEWS.am-ին ասաց, որ էժանացումը պայմանավորված է ռուսական նավահանգիստներում բարձրակարգ ցորենի գնի նվազմամբ' 310 դոլարից մինչեւ 245 դոլար 1 տոննայի համար: «Հենց առաջին խմբաքանակը էժան բերեցինք' ալյուրի գինն անմիջապես նվազեցրինք»,- ասաց Գ. Նիկողոսյանը: Նրա ներկայացմամբ' գնի ավելի նվազմանը խոչընդոտում է էլեկտրաէներգիայի թանկացումը:

«Սուրմալու» տոնավաճառում եւս նկատվում է ալյուրի էժանացում, սակայն ոչ այն տեմպերով, ինչպես գործարանային գների դեպքում: «Մանանա Գրեյնի» բարձր կարգի ալյուրը (Արմաշի ալյուր) հուլիսի 24-ին այնտեղ վաճառում էին պարկը 12.8 հազ. դրամով' 1 ամիս առաջվա 13.2 հազ. դրամի համեմատ: Հնարավոր է' նմանատիպ մեծածախ բազաներում ալյուրն առաջիկայում մի փոքր էլ էժանանա:

Ալյուրի էժանացումը կանխել է հացի համատարած թանկացումը: Հացարտադրողները մեծամասամբ գին չեն բարձրացրել, սակայն հացի որոշ գնաճ, այնուամմենայնիվ, առկա է: Այսպես' մեր դիտարկումները ցույց տվին, որ «Սուրիկի լավաշը» (580 գրամ) սուպերմարկետներում վերջին 1 ամսում 590 դրամից բարձրացել է մինչեւ 650 դրամ: Սակայն հնարավոր է' դա պայմանավորված լինի այլ գործոններով:

Նշենք, որ միջազգային շուկաներում ցորենի գինը կայունացել է բավական «տանելի» մակարդակում' տոննան 240-270 դոլար: Դա պայմանավորված է ինչպես ցորենի, այնպես էլ եգիպտացորենի բարձր բերքով: Այսպես' Ռուսաստանը հուլիսի 1-17 ժամանակահատվածում արտահանել է 902 հազ. տոննա ցորեն' 10.4%-ով ավելի, քան նախորդ տարի:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն