Գյուղնախարարը մտադիր է Հայաստանում ծիրանի թանգարան ստեղծել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 23-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին: Նախարարն ընգծել է ՊԳԿ-ի Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական 6 ծրագրերի արդյունավետությունը և հույս հայտնել, որ տեխնիկական պատճառներով հետաձգված սպանդանոցների արդիականացման ծրագիրը հաջորդ տարի կներառվի ծրագրում:

Սերգո Կարապետյանը շեշտել է կազմակերպության տեխնիկական աջակցմամբ իրականացված ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանման ծրագիրը՝ առաջարկելով քննարկել նաև խաղողի գենետիկ ռեսուրսների օգտագործման և պահպանման նախագծի հնարավորությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և հավաստիացնելով, որ պատրաստ է հնարավորինս նպաստել ՊԳԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի իրականացմանը՝ պարոն Ալոնզին զրուցակցին հայտնել է, որ առիթ է ունեցել լինել իրենց օժանդակությամբ ստեղծված ծիրանի այգում և տնկել իր ծիրանենին: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին ներկայացրել է ծիրանի թանգարան հիմնելու գաղափարը՝ նշելով, որ ծիրանի հայրենիք Հայաստանում նրա գոյությունը խորհրդանշական կլինի:

Աղբյուրը՝ minagro.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն