Նոր համաձայնագիր է կնքվելու և հայկական ապրանքները ավելի լավ հասանելիություն կունենան ԱՄԷ շուկայում. Քերոբյան

Ապագայում Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ կկնքվի սննդի անվտանգության վերաբերյալ համաձայնագիր, որը թույլ կտա, որ հայկական ապրանքները ավելի լավ հասանելիություն ունենան ԱՄԷ շուկայում, ինչը կարեւոր քայլ է արտահանման խթանման համար, հայ-էմիրաթական բիզնես ֆորումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Բացի այդ, մենք աշխատում ենք մեր իրանցի գործընկերների հետ, որպեսզի տրանզիտը Իրանով դեպի Ծոցի երկրներ հեշտանա և դառնա ավելի մատչելի: Այդ ուղղությամբ աշխատանքներ կան, նաեւ արտահանում կա, ուղղակի մեր նպատակն է այնպես անել, որ լոգիստիկ կապերի լավացման միջոցով մենք առեւտուրը  դարձնենք ավելի անկաշկնդ եւ ավելի ծաղկող: Բացի ապրանքների ազատ առեւտրից, մենք հիմա մոտ ապագայում ԱՄԷ-ի հետ կկնքենք ծառայությունների եւ ներդրումների ազատ առեւտրի համաձայնագիրը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրին, Քերոբյանը նշեց, որ այստեղ գլխավոր դերակատարը ԵԱՏՄ-ի կողմից Ռուսաստանն է, իրենք են գլխավոր բանակցողը. «Բայց մենք ուշադիր հետեւում ենք, որ Հայաստանի շահերը պատշաճ ձեւով պաշտպանվեն: Ցանկացած տիպի առեւտրի հեշտացում բերում է տվյալ երկու երմրների ժողովուրդներին ավելի մեծ բարեկեցություն, ավելի լավ տնտեսական կապեր ու հնարավորություններ», - ընդգծեց նախարարը:

aysor.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը• Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդատվություն է հրավիրել՝ ՀՀ-ից Ռուսաստան արտահանման խնդրի հարցով• Հայաստանն ընտրվել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի՝ տարածաշրջանի հիմնական հարթակի՝ Ասիայի նախաձեռնության համանախագահող երկիր• ԱԶԲ-ն հետաքրքրված է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը. Մասաթուգու Ասակավա• Հայաստանի Հանրապետությունը 2002 թվականին միացել է կոնֆլիկտային ադամանդների ապօրինի շրջանառության կանխման նպատակով գործող Քիմբերլի գործընթացին• Միջազգային համագործակցություն• Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը բարելավելու վերաբերյալ հարցեր• Արման Պողոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Երկխոսություն հարկերի և կայուն զարգացման նպատակների շուրջ» ամենամյա բարձրաստիճան միջոցառմանը• Հայկական բիզնեսները մուտք են գործում ղազախական շուկա

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն