Քննարկվել է ՀՀ-ի և Օմանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորությունը

Աշխատանքային այցով Մասկատում գտնվող Օմանում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը (նստավայրը՝ Կահիրե) սեպտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Օմանի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ, շեյխ Ֆայսալ Բին Աբդուլլահ Ալ-Ռավասի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորությունները՝ այս հարցում կարևորելով երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության խորացումը։

Կողմերի միջև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ մոտ ապագայում օմանական պատվիրակության Հայաստան այց կազմակերպելու և Երևանում հայ-օմանական գործարար համաժողով անցկացնելու վերաբերյալ։

Միաժամանակ, երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համատեղ ջանքեր գործադրել՝ երկու պետությունների միջև փոխադարձ ներդրումների խրախուսման, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտում համագործակցության զարգացման ուղղությամբ։

lurer.com


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը• Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդատվություն է հրավիրել՝ ՀՀ-ից Ռուսաստան արտահանման խնդրի հարցով• Հայաստանն ընտրվել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի՝ տարածաշրջանի հիմնական հարթակի՝ Ասիայի նախաձեռնության համանախագահող երկիր• ԱԶԲ-ն հետաքրքրված է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը. Մասաթուգու Ասակավա• Հայաստանի Հանրապետությունը 2002 թվականին միացել է կոնֆլիկտային ադամանդների ապօրինի շրջանառության կանխման նպատակով գործող Քիմբերլի գործընթացին• Միջազգային համագործակցություն• Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը բարելավելու վերաբերյալ հարցեր• Արման Պողոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Երկխոսություն հարկերի և կայուն զարգացման նպատակների շուրջ» ամենամյա բարձրաստիճան միջոցառմանը• Հայկական բիզնեսները մուտք են գործում ղազախական շուկա

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն