Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով՝ Երևանում. ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր

Սեպտեմբերի 18-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

«ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է, ինչի մասին են վկայում վիճակագրական տվյալները։ Այսպես, Հայաստան-ԱՄԷ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2022 թ․ կազմել է առավել քան 1 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2023 թ․ հունվար-հուլիսին այդ ցուցանիշն արդեն իսկ կազմել է շուրջ 870 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3 անգամ»,- նշել է Վահան Քերոբյանը։

Միջոցառմանը ելույթով հանդես են եկել նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան, «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Աբդուլլահ Ալ Մազրուին։

Համաժողովի շրջանակներում ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր «Էնթերփրայզ Արմենիայի» և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ԱՄԷ գործարար կանանց խորհրդի միջև։

Համաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային գրավչությունն ու բիզնես հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանում էմիրաթական կապիտալով գործող ընկերությունների հաջողության պատմությունները։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը• Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդատվություն է հրավիրել՝ ՀՀ-ից Ռուսաստան արտահանման խնդրի հարցով• Հայաստանն ընտրվել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի՝ տարածաշրջանի հիմնական հարթակի՝ Ասիայի նախաձեռնության համանախագահող երկիր• ԱԶԲ-ն հետաքրքրված է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը. Մասաթուգու Ասակավա• Հայաստանի Հանրապետությունը 2002 թվականին միացել է կոնֆլիկտային ադամանդների ապօրինի շրջանառության կանխման նպատակով գործող Քիմբերլի գործընթացին• Միջազգային համագործակցություն• Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը բարելավելու վերաբերյալ հարցեր• Արման Պողոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Երկխոսություն հարկերի և կայուն զարգացման նպատակների շուրջ» ամենամյա բարձրաստիճան միջոցառմանը• Հայկական բիզնեսները մուտք են գործում ղազախական շուկա

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն