Եվրոպական հանձնաժողովը գումար է փոխանցելու կարկուտից տուժածներին:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Եվրոպական հանձնաժողովի տրամադրած աջակցությունը կազմում է 157,724 եվրո, որի շրջանակներում շուրջ 4000 տուժածներ կստանան սնունդ եւ հիգիենայի հիմնական միջոցներ: Օգնությունը կտրամադրվի Հայկական Կարմիր խաչի ընկերության միջոցով՝ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների Միջազգային ֆեդերացիայի մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամի կողմից:
Հայաuտանի Հանրապետության Արմավիրի մարզում 2013 թ.-ի մայիսի 12-ից 17-ին տեղած կարկտահարությունը գրեթե ամբողջովին վնասել է մարզի գյուղերի մեծ մասի բերքը: Կարկտահարությունը վնաս է հասցրել 46 գյուղերի եւ 12.800 տնտեսությունների՝ ամբողջովին վնասելով 14 գյուղերի 7.131 տնտեսությունների բերքը:
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться