Հայաստանում հատիկավոր մշակաբույսերի արտադրությունը 2013թ.–ին մոտ 436 հազար տոննա կկազմի. FAO

17 հուլիսի 2013 | | Цитата

Հայաստանում հատիկավոր մշակաբույսերի արտադրությունը 2013թ.–ին մոտ 436 հազար տոննա կկազմի. FAOՀայաստանում հատիկավոր մշակաբույսերի արտադրությունը 2013 թվականին մոտ 436 հազար տոննա կկազմի, ասվում է ՄԱԿ–ի պարենային կազմակերպության (ՖԱՕ) «Բերքի կանխատեսումներն ու պարենային իրավիճակն աշխարհում» եռամսյակային զեկույցի վերջին հրատարակման մեջ։

Փաստաթղթի համաձայն, ցորենի գինը հունիսին անփոփոխ է մնացել, բայց զգալիորեն գերազանցել է 2012 թվականի հունիսի մակարդակը (աճը' 6,5%)։

Բարձր տեսակի ալյուրից մեկ կիլոգրամ հացի միջին գինը հունիսին կազմել է 474 դրամ (աճը' 10 տոկոս 2012 հունիսի համեմատ), իսկ բարձր կարգի ալյուրի մեկ կիլոգրամի միջին գինը' 408 դրամ (աճը' 18%)։

ՖԱՕ–ի համաձայն, ցորենի ալյուրի գները Հայաստանի ներքին շուկայում ապրիլից կայուն են մնում, բայց բարձր են նախորդ տարվա մակարդակից արտահանողական գնանշումների աճի պատճառով 2012 թվականի երկրորդ կեսին։

Զեկույցի հեղինակները պնդում են, որ հացահատիկի համաշխարհային արտադրության ծավալը 2013 թվականին կարող է աճել մոտ 7 տոկոսով նախորդ տարվա համեմատ' մինչև 2479 մլն տոննա։

Կանխատեսման համաձայն, ցորենի բերքը 2013 թվականին կաճի 6.8 տոկոսով և կհասնի 704 մլն տոննայի, ինչը պատմական նոր առավելագույն ցուցանիշ է։

Հացահատիկի համաշխարհային արտադրությունը 2013 թվականին կավելանա 9.2 տոկոսով 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ և կկազմի 1275 մլն տոննա։

Ցածր եկամտով և պարենային պակասով երկրներում հացահատիկի ներկրումը 2013–2014 թվականներին, 2012-2013 թվականների համեմատ, կարող է աճել 5 տոկոսով' աճող պահանջարկը բավարարելու համար։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով' երկրում հատիկավոր մշակաբույսերի տարեկան սպառումը կազմում է 650-720 հազար տոննա, որից 435-450 հազար տոննան' պարենային կարիքների համար։ Պակասը լրացվում է ներկրման հաշվին, որի ծավալը վերջին հինգ տարիներին տարեկան կազմում էր 380-420 հազար տոննա ($1-ը' 409,78 դրամ)։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն