Հայաստանը մթերման շրջանի երկրորդ կեսում 18200 տոննա ծիրան է արտահանել

16 հուլիսի 2013 | | Цитата

Հայաստանը մթերման շրջանի երկրորդ կեսում 18200 տոննա ծիրան է արտահանելՀայաստանից ծիրանի արտահանման ծավալը մթերման շրջանի երկրորդ կեսին աճել է 44 տոկոսով' կազմելով 18200 տոննա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12630 տոննայի դիմաց, շաբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը։

«Արտահանման ծավալների ավելացումը պայմանավորված է այս տարի ծիրանի լավ բերքով, ինչպես նաև վերամշակող մի շարք ձեռնարկությունների կողմից մթերման աշխատանքների աշխուժացմամբ»,– ասաց փոխնախարարը։

Մակարյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ 26800 տոննա ծիրան է արտահանվել Ռուսաստան, 3800 տոննա արտահանվել է հարևան Վրաստան և շուրջ 76 տոննա' Նիդեռլանդներ, Նորվեգիա և Բելառուս։ Փոխնախարարը նշեց նաև, որ այս տարի առաջին անգամ ծիրանը Հայաստանից արտահանվել է Զիմբաբվե, իհարկե' շատ աննշան քանակով։

Ըստ նրա, արտահանվող ծիրանի մթերման գինը տատանվում էր մեկ կիլոգրամի դիմաց 200-700 դրամի սահմաններում։

«Մթերման նվազագույն գինը մեկ կիլոգրամ ծիրանի համար այսօր կազմում է 200-250 դրամ։ Արագածոտնի մարզում բարձրորակ պտուղների գները հասնում են 600-700 դրամի մեկ կիլոգրամի դիմաց»,– ասաց Մակարյանը։

Վերամշակման ենթակա ծիրանը գնվում է մեկ կգ–ի դիմաց 40-50 դրամով։

Մակարյանի խոսքով, ծիրանի մթերումներն իրականացվում են 21 ընկերությունների կողմից, որոնցից խոշորագույններն են' Էջմիածնի պահածոների գործարանը, Պռոշյանի կոնյակի գործարանը, «Արտֆրուտը», «ՍԲԻՍ Նատուրալը», «Հայասի գրուպը» և «Եվրոթերմ» ՓԲԸ–ն («Նոյան» բնական հյութերի գործարան)։ Հուլիսի կեսերին մթերող ձեռնարկություններն արդեն ձեռք են բերել 10108 տոննա ծիրան' նախորդ տարվա 4480 տոննայի դիմաց, սակայն մթերման գործընթացը դեռ ավարտված չէ, և մինչև դրա ավարտը ցուցանիշներն էապես կմեծանան։

Փոխնախարարի խոսքով' մրգերի և բանջարեղենի մթերման ծավալը կազմել է շուրջ 42505 տոննա, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 31280 տոննա։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն