2012 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 634 485 բաժանորդ, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունը:
«Ընթացիկ տարվա առաջին տասն ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 8774-ով, այդ թվում 1316-ը՝ հոկտեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսական ցուցանիշն է տասն ամիսների արդյունքներով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«ՀայՌուսգազարդ» ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, ընկերության կանոնադրական կապիտալում «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը կազմում է 80 տոկոս, ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս:
Աղբյուրը՝ arka.am
Լուսանկարը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться