Նախարար Նարեկ Մկրտչյանն հանդիպել է Մեծ Բրիտանիայի Երեխաների և ընտանիքի նախկին նախարար, Խորհրդարանի համայնքների պալատի անդամ Էդվարդ Թիմփսոնի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Երեխաների և ընտանիքի նախկին նախարար, Խորհրդարանի համայնքների պալատի անդամ Էդվարդ Թիմփսոնի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանության պետական երաշխիքների ապահովման, այլընտրանքային ծառայությունների շրջանակների ընդլայնման, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բարելավման, ինչպես նաև խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված ծրագրերը։

Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է խնամատարության ինստիտուտի ընդլայնման և զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները և հավելել, որ դրանք կրում են շարունակական բնույթ՝ վերապատրաստման դասընթացներ կազմակերպելով խնամատար ծնող ցանկացող անձանց համար, խնամատար ընտանիքի վերաբերյալ հանրության շրջանում բարձրացնելով իրազեկվածության մակարդակը։

Էդվարդ Թիմփսոնն իր հերթին խոսել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խնամատարության ինստիտուտի կայացման գործում իր ընտանիքի անմիջական մասնակցության մասին․ 25 տարիների ընթացքում շուրջ 90 երեխա՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող, ապրել է նախարարի ընտանիքում։

Կողմերն ընդգծել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրական կարգավորումների, այլընտրանքային խնամքի կազմակերպման ձևերի և այլ հարցերի շրջանակում համագործակցության անհրաժեշտությունը՝ երկուստեք շեշտելով երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացման կարևորությունը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Քննարկվեցին Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային սահմանված ներդրումներին առնչվող հարցեր• ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար• Էկոնոմիկայի փոխնախարարը Իրանում է.անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական հարաբերություններին• ՀՀ փոխվարչապետն ու Թիերի Կովաքսը կարևորել են Սյունիքի դիմակայունության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումը• Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր• Ռուսաստանը Հայաստանում էլեկտրոնային ստորագրությունների տրամադրման փորձ կանցկացնի • ՀԱԳՄ պատվիրակությունը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր• Միջազգային Տրանսպորտային ֆորումի Ավտոմոբիլային տրանսպորտի խմբի հանդիպմանը Հայաստանն ապահովել է Եվրոպա բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորությունը• WCIT2024/DigiTec-ի շրջանակում անցկացված Investor Tour-ին մասնակցել է 35 ներդրող 12 երկրից
Մատյան բարի կամեցողության
• Արցախից բռնի տեղահանված 220 ընտանիք կհանգրվանի միասնական հարկի տակ․ ՀԱԳՄ նոր նախաձեռնությունը• «Ապավեն» ընկերությունը 40 մլն դրամ է հատկացրել ՀԿԽԸ-ին՝ Արցախից տեղահանվածներին օժանդակության համար• «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»• «ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6-ՐԴ ՆՊԱՏԱԿԻ ԹԻՐԱԽՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ՝ 2021-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ• «Ակբա» ֆինանսական խմբի անդամները 130 միլիոն դրամ են փոխանցել ի աջակցություն զինծառայողների• Համաշխարհային բանկը Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտին տրամադրում է նոր դրամաշնորհ• Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակը և նպաստը կվճարվի առաջնահերթ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն