ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի քննարկել է ՀՅԴ ընդդիմադիր խմբակցության կողմից նախաձեռնած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը, որը նախատեսում է նվազագույն աշխատավարձի հաշվարկման նոր մեխանիզմներ՝ դրա ավելացման նպատակով:
Փոփոխությունների ընդունման դեպքում նվազագույն աշխատավարձի չափը 2013թ.-ին կկազմի 45 հազար դրամ, ինչը կառավարության ներկայացրած պետբյուջեի նախագծում 16 մլրդ դրամի չափով ծախսերի հոդվածի ավելացում կպահանջի:
Սակայն կառավարությունը բացասական եզրակացություն է տվել տվյալ օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծին դեմ է հանդես եկել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ըստ որի՝ բյուջեում օրինագծի իրականացման համար միջոցները բավարար չեն:
Գաբրիելյանը մտավախություններ է հայտնել, որ փոփոխությունների ընդունումը լրացուցիչ գնաճային ճնշումների կհանգեցնի, ինչպես նաև բացասաբար կանդրադառնա բիզնես միջավայրի վրա:
Միաժամանակ Գաբրիելյանը հիշեցրեց, որ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսվում է աշխատավարձերի աստիճանաբար բարձրացում, որը համապատասխանում է պետբյուջեի հնարավորություններին և չի պարունակում ազատումների ռիսկեր և մասնավոր հատվածում «ստվերի» ավելացում:
«Հաշվի առնելով, որ կառավարության հնգամյա ծրագրում նախատեսված է բարձրացնել նվազագույն աշխատավարձը ամենաքիչը երկու անգամ՝ մինչև 65 հազար դրամ, ապա սա մեր առաջին քայլն է: 2014թ.-ին նվազագույն աշխատավարձի չափը նախատեսվում է հաստատել 45 հազար դրամ, 2015թ.-ին՝ 55 հազար դրամ»,- հայտնեց նա: ($1 - 409,47 դրամ է):
Աղբյուրը՝ arka.am
Լուսանկարը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться