Տավուշի մարզում 61 հեկտար տարածքում տնկվել է 52.200 ծառ

11 հուլիսի 2013 | | Цитата

Տավուշի մարզում 61 հեկտար տարածքում տնկվել է 52.200 ծառՏավուշի մարզի Կողբ գյուղի անտառտնտեսության 61 հեկտար զբաղեցնող տարածքում տնկվել է 52.200 ծառ' կաղնի, վայրի խնձորենի, հացենի, վայրի տանձենի, ընկուզենի: Նախատեսվում է եւս 18.000 ծառ տնկել աշնանը: Այս մասին «ԷկոԼուրին» հայտնել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Վասիլ Չիլինգարյանը: «Ծառերը գարնանն են տնկվել: Կպչողականությունը շատ բարձր է' մոտ 98% կլինի, բայց ավելի ստույգ աշնանը կերեւա»,- նշել է նա՝ հավելելով, որ ծառահատումները տեղի են ունենում անտառկառավարման պլանի համաձայն, հատվում են հիվանդ, վնասված ծառերը' սանիտարական, անցումային, լուսավորության, արտադրական նպատակներով, իսկ կոտրված ծառերը, ըստ կառավարության որոշման, բնակիչներին անվճար են:

«Իհարկե, ողջունելի է, որ այդ ընկած ծառերը տրամադրվում են բնակչությանը, սակայն դրանք էկոհամակարգի մաս են կազմում: Դրանց վրա ապրում են մամուռներ, քարքաոսներ, սնկեր, բակտերիաներ: Որպես կեսաբան, իմ անձնական կարծքիով, անտառում ցանկացած հատում անընդունելի է»,- ասել է դիտարկման աշխատանքներին մասնակցող «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը:

Գյուղացիներն անտառտնտեսությունում աշխատում են շատ ցածր աշխատավարձով: Վասիլ Չիլինգարյանի խոսքով' գյուղացին առավոտից երեկո պետք է 210 հատ ծառ քաղհանի, փխրեցնի, որ 2400 դրամ օրավարձ ստանա: «Մի ծառը տնկելու համար տալիս են 8 դրամ, մի ծառի չորս կողմը քաղհան փխրեցման համար տալիս են 14.37 դրամ, 1 հեկտարը հնձելու համար տալիս են 36.000 դրամ: Սրանք մուրացկանի փողեր են: Առավոտից երեկո աշխատողները պետք է 210 հատ քաղհան-փխրեցում անեն, որ կեղտոտ ձեւով 3000 դրամ ստանան, դրանից էլ պահում-մահումները հանած' 2400 դրամ: Այդ դրույքաչափը «Հայանտառ»-ն է որոշել, մենք վճարում ենք: Իսկ այդքան գումարով ոչ ոք չի գալիս: Խնդրելով, աղաչելով մի կերպ բերում ենք, աշխատացնում»,- ասել է Վասիլ Չիլինգարյանը:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն