ԱՄՆ-ի դեսպանը Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու յոթ դաս է տվել

09 հուլիսի 2013 | Զբոսաշրջություն | Цитата

ԱՄՆ-ի դեսպանը Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու յոթ դաս է տվելԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու իր միջոցներն է առաջարկել' Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր կատարած այցից հետո:

Twitter-ի իր միկրոբլոգում նա հայտնել է Հայաստանի մարզերով շրջելու ընթացքում իր ստացած յոթ դասի մասին:

«Առաջին հեթին, հայերը լավ մարդիկ են, որոնք հիանալի աշխատում են Հայաստանում: Երկրորդ, Հայաստանում պետք է ավելի շատ գործածվի քրաուդֆանդինգը (մարդկանց թիմային համագործակցություն, որոնք կամավոր միավորում են իրենց փողերը կամ այլ պաշարները)»,- գրել է նա:

Ըստ նրա' եւս մեկ կարեւոր բնագավառ է հնագիտական զբոսաշրջության ներուժը: «Հայաստանում կան համաշխարհային որակի մի քանի վայրեր ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ ուսանողների համար»,- կարծում է Հեֆերնը:

Նա նաեւ նշել է Սեւ ծովի Մետաքսի ճանապարհի միջանցքը (Black Sea Virtual Silk Road), որն անցնելու է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերով եւ զբոսաշրջութան համար լավ խթան կհանդիսանա:

Bed and breakfast համակարգի մինի հյուրանոցները հետաքրքիր այլընտրանք են: Ըստ դեսպանի' որոշ զբոսաշրջային վայրեր շատ հետաքրքիր են, սակայն բավականաչափ նյութեր չկան:

Վերջապես, նա նշել է Հայաստանում զբոսաշրջային վայրերի մեծ բազմազանությունը' եկեղեցիներ, բնություն, զբոսանք ձիերով, ագարակներ, քարանձավներ, գինեգործարան, փեթակ, ճոպանուղի, կամուրջներ, թռչուններ. այդ ամենը կարելի է օգտագործել զբոսաշրջության զարգացման համար:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն