Կառավարման խորհրդատվության միջազգային հավաստագիր են ստացել 23 հայ խորհրդատուներ

15 նոյեմբերի 2012 | Կարիերա | Цитата

Քսաներեք հայ խորհրդատուներ չորեքշաբթի ստացան Կառավարման խորհրդատվության միջազգային հավաստագրեր (Certificates in Management Consulting Essentials)՝ Կառավարման Խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի (Institute of Management Consulting) Armenia -IMC) կողմից կազմակերպած դասընթացներ անցնելուց հետո:

Հանձնման արարողությանը ներկա են եղել ՎԶԵԲ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ՎԶԵԲ-ի փոքր և միջին ձեռնարկատիրության օժանդակության տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Յապ Սփրեյը, IMC տնօրեն Մարինա Պողոսյանը:

«Ծրագրի նպատակն է՝ տեղի խորհրդատուներին ներկայացնել կառավարման խորհրդատվության ոլորտի միջազգային չափանիշները և լավագույն փորձը, ինչպես նաև ընդլայնել խորհրդատուների հնարավորությունները խորհրդատվական ծրագրերի մշակման, կառավարման և իրագործման գործում մասնագիտական էթիկայի չափանիշներին համապատասխան»,- լրագրողներին ասաց Պողոսյանը:

Ըստ նրա, ի սկզբանե չորսօրյա դասընթացներին մասնակցում էր 25 խորհրդատու, սակայն երկամսյա ժամկետը կարողացան մինչև վերջ անցնել միայն 23-ը, որոնց աշխատանքները դիտարկվել են Մեծ Բրիտանիայի Խորհրդատվության ինստիտուտի կողմից:

«Սա հրաշալի հնարավորություն է մեր խորհրդատուներին ծառայություններ մատուցել այլ երկրներում, այսինքն, մենք կարող ենք մտնել միջազգային շուկա, քանի որ այդ հավաստագիրը վկայում է խորհրդատվական հմտությունների առկայության մասին»,- ասաց նա:

Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր հերթին նշեց, որ միջին և փոքր բիզնեսի զարգացումը եղել է և մնում է Եվրամիության առաջնահերթությունը:

«ԵՄ-ի նպատակը Հայաստանում գործարար միջավայրը բարելավելն է, և այս ծրագիրն այդ ուղղությամբ մեր համատեղ քայլերի կոնկրետ օրինակն է»,- ասաց Հրիսթեան՝ նշելով դրական առաջխաղացումը Հայաստանի քոնսալթինգային ոլորտի զարգացման առումով, ինչն էական ազդեցություն կունենա փոքր և միջին բիզնեսի վրա:

ՎԶԵԲ-ի ՓՄՁ օժանդակության տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Յապ Սփրեյը (Jaap Sprey) կարծում է, որ CMCE հավաստագրերի ստացումը 23 խորհրդատուների կողմից կօգնի Հայաստանի խորհրդատվական ոլորտի զարգացման և ամրապնդման գործում:

Նա հայտնեց նաև, որ 2012 թվականին ակնկալվում է 80 դրամաշնորհային ծրագիր՝ յուրաքանչյուրը 10-հազարական եվրո արժողությամբ՝ բիզնեսի խորհրդատվությունների գծով: Սփրեյը հույս հայտնեց, որ հաջորդ տարի ԵՄ-ն միջոցներ կհատկացնի, այդ թվում՝ բիզնեսում կանանց օժանդակելու նպատակով:

IMC-ն հիմնվել է 2011 թվականի դեկտեմբերին՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բիզնեսի խորհրդատվությունների BAS ծրագրի աջակցությամբ: Ինստիտուտում ներկայացված է 40 խորհրդատվական կազմակերպություն:

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն