Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիգա հրավիրված քաղաքապետերի հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիգա հրավիրված քաղաքապետերի հետ

Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հրավերով մասնակցել է այս օրերին Լատվիայի մայրաքաղաքում անցկացվող երգի և պարի տոնի շրջանակում Ռիգա հրավիրված Շվեդիայի Պորի, Նորչեպինգ և ՌԴ Պսկով քաղաքների քաղաքապետերի հետ հանդիպմանը:

Ողջունելով գործընկերներին՝ Ռիգայի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար, ընդգծելով, որ հատկապես այս տոնը մեծ նշանակություն ունի լատվիացիների համար: Հանդիպման շրջանակում քաղաքապետերը զրուցել են քաղաքային տնտեսությանն առնչվող տարբեր հարցերի շուրջ, համառոտ ներկայացրել իրենց քաղաքների կառավարման համակարգերն ու առաջնահերթությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար' Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ նման հանդիպումներն ու անմիջական շփումները լավ առիթ են քաղաքների միջև փոխշահավետ համագործակցության եզրեր գտնելու և դրա շուրջ նոր հարաբերություններ ստեղծելու համար. <<Նմանատիպ հանդիպումները նպաստում են քաղաքների միջև գործընկերային կապեր ստեղծելու և դրանք առավել նպատակային հիմքերի վրա դնելու համար, քանի որ, ըստ էության, բոլոր քաղաքների խնդիրները համանման են: Ես հուսով եմ, որ այս հանդիպման արդյունքում մեր քաղաքների միջև ևս կձևավորվեն գործընկերային հարաբերություններ: Ի դեպ, օրերս մենք Ռիգայի քաղաքապետի հետ ստորագրել ենք եղբայրացման համաձայնագիր, ըստ որի, պարտավորվել ենք ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու մայրաքաղաքների միջև: Ձեզ նույնպես ուզում եմ վստահեցնել, որ Երևանը միշտ բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու>>,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հանդիպումը կազմակերպվել էր Լատվիայի մայրաքաղաքի վերջերս հիմնանորոգված Մշակույթի տանը: Հանդիպման ավարտից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ռիգայի գործընկերոջ ուղեկցությամբ, շրջել է Մշակույթի պալատի հարակից տարածքով և ծանոթացել այլևս Ռիգայի լավագույն հանգստի գոտիներից մեկը դարձած զբոսայգու պայմաններին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն