Մենք նպատակ ունենք ավելացնել լաստանավային փոխադրումները դեպի Ռուսաստան․ Վահան Քերոբյան

Մենք նպատակ ունենք ավելացնել Վրաստանի տարածքով Հայաստանից դեպի Ռուսաստան լաստանավային փոխադրումների թիվը։ Այս մասին մայիսի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա պարզաբանեց, որ այժմ փոխադրումներն իրականացվում են շաբաթը մեկ անգամ։ Նրա խոսքով, ավտոմոբիլային փոխադրումների համեմատությամբ, լաստանավային փոխադրումները փոխադրվող բեռի քաշի առումով առավելություններ ունեն։ «Առավելությունը նաեւ գնային հատվածում է, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի եվրոպական մասից դուրս ուղղություններին։ Բացի այդ, գները գրեթե չեն փոխվում՝ անկախ սեզոնից»,- ընդգծեց Քերոբյանը։ Նա նկատեց, որ դա թույլ է տալիս ավելի լավ բիզնես պլանավորել, հատկապես ծանր բեռներ փոխադրողների համար:

Նախարարն ասաց, որ հունիսին վերջնականապես կձեւավորվի Եվրասիական վերաապահովագրական ընկերությունը, ինչը թույլ կտա նվազեցնել ռիսկերը հայկական ապահովագրական ընկերությունների համար։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը• Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն սպանդանոցային մորթի կենդանական ծագման մթերքի իրացման գործընթացի նոր կարգավորումները• Հայաստանը ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի անդամ• Երևանի կենտրոնում գտնվող գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ»-ին. նախաձեռնվել է քրեական վարույթ• Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը• Կնախատեսվի լիազորող նորմ` համապատասխան կարգ սահմանելու համար• Փոփոխություններ ու լրացումներ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում• Հայաստանում 2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար ստիպված կլինեն տուգանք վճարել• Համաձայնագրի վավերացումը կնպաստի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակի եւ հասանելիության բարձրացմանը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն