Հայկական ավիաընկերությունները ամռանը աուդիտ կանցնեն՝ դեպի ԵՄ թռիչքները վերսկսելու համար. Գնել Սանոսյան

Հայկական ավիաընկերությունների նկատմամբ ԵՄ–ի կիրառած արգելքը ծանր հարված էր այդ ոլորտի համար։ Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` հավելելով, որ Հայաստանը հույս ունի առաջիկա ամիսներին շտկել իրավիճակը։

«Ամռանը հայկական ավիաընկերություններին կենթարկվի աուդիտ՝ դեպի ԵՄ երկրներ թռիչքները վերսկսելու համար։ Սա մեծ հարված էր ավիաընկերություններին, սակայն նրանք աշխատում են վերաբացել եվրոպական երկինքը»,-ասաց Սանոսյանը:

«Եթե պարզ ասեմ` շուրջ 41 պրոցես է պետք անել, որ այդ դաշտից դորս գանք։ Դրանց կեսից ավելին` 22-23-ը, արդեն արվել է։ Մյուսներն ընթացքի մեջ են։ Այս տարի ամռանը մեզ մեծ փորձություն է սպասվում։ Գործընկերները, որոնք անընդհատ հատևում են, թե մենք այս ուղղությամբ ինչ աշխատանք ենք տանում, իրենք այստեղ ներկայացուցիչներ ունեն, մեր ավիացիայի հետ աշխատում են, նաև այլ խումբ կգա, և մեր ընկերություններն աուդիտի կենթարկվեն։ Եթե մեր ընկերություններն այդ աուդիտը կանցնեն, դա կլինի բոլորիս ձեռքբերումը, որովհետև դրան կհաջորդի այդ ընկերությունների համար դեպի Եվրոպա ուղղությունները բացելը»,– պարզաբանեց նախարարը:

Նրա խոսքով, այս ամառ՝ երկու ամսվա ընթացքում, մեր եվրոպացի գործընկերները աուդիտ կանցկացնեն, եթե մեր ընկերությունները հաջողությամբ անցնեն այն, նրանք կկարողանան թռչել Եվրոպա»,- հավելեց Սանոսյանը։

Նշենք, որ այժմ հայկական ավիաընկերությունները դեպի Եվրոպա թռիչքներ կարող են իրականացնել միայն «թաց վարձակալությամբ» վերցված ինքնաթիռներով (օտարերկրյա անձնակազմով, տեխնիկական սպասարկումով և ապահովագրությամբ - խմբ.): Եթե աուդիտը հաջողությամբ անցնի, ընկերությունները կստանան TCO (երրորդ երկրի օպերատոր) վկայականներ, որոնք թույլ կտան ինքնուրույն թռչել։

«Հիշեցնենք` 2020թ-ի հունիսի 2-ին Եվրահանձնաժողովը հրապարակել էր ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակը», որում առաջին անգամ ընդգրկվել էր նաև Հայաստանը՝ բոլոր տեղական ավիափոխադրողներով: «Սև ցուցակը» ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակն է (EU Air Safety List): ԵՄ-ի ավիացիոն կանոնակարգերի համաձայն` 2020թ–ի հունիսից արգելվել է հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը• Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն սպանդանոցային մորթի կենդանական ծագման մթերքի իրացման գործընթացի նոր կարգավորումները• Հայաստանը ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի անդամ• Երևանի կենտրոնում գտնվող գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ»-ին. նախաձեռնվել է քրեական վարույթ• Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը• Կնախատեսվի լիազորող նորմ` համապատասխան կարգ սահմանելու համար• Փոփոխություններ ու լրացումներ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում• Հայաստանում 2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար ստիպված կլինեն տուգանք վճարել• Համաձայնագրի վավերացումը կնպաստի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակի եւ հասանելիության բարձրացմանը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն